Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԻՆ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱՇԵԺՏ

01:05, կիրակի, 22 նոյեմբերի, 2015 թ.
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԻՆ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱՇԵԺՏ
    

     Քառասուն տարվա վաստակաշատ մանկավարժ՝Աիդա Պետրոսյանն այսօր ունի մեր բոլորի օգնության կարիքը: Դժբախտ պատահարի հետևանքով դարձել է հաշմանդամ: Հայրենի բժիշկներն արել են հնարավորինս, սակայն նա քայլում էր հենաթիակներով: 2014 թվականի գարնանը ֆրանսահայ օրթոպետ-վիրաբույժ Զավեն Գաբրիելյանը, ով Հայաստանում կատարում էր վիրահատություններ, տիկին Աիդայի ոտքը նույնպես վիրահատեց և նա երկար վերականգնողական բուժման արդյունքում կարողանում է մի ոտքը օգտագործել լիարժեք: Վիրահատությունը բավականին թանկ էր 6000 դոլար, որը հոգաց Աիդա Պետրոսյանը: Այս տարի դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Զավեն Գաբրիելյանը պետք է կրկին լինի Հայաստանում և տիկին Աիդային հնարավորություն է ընձեռնվել վիրահատելու երկրորդ ոտքը: Բժիշկը բավականին զեղջել է վիրահատության արժեքը՝3000 դոլար, սակայն վաստակաշատ մանկավարժը այլևս դրա հնարավորությունը չունի: Առանց ցավազրկող հաբերի չի կարող քայլել: Սիրելի հայրենակիցներ կարծում եմ նաև մեր պարտքն է կանգնել նրա կողքին, ով անմնացորդ իրեն նվիրել է սերունդներին: Խնդրանքով դիմում եմ բոլոր հայրենակիցներիս եկեք կանգնենք Աիդա Պետրոսյանի կողքին: Աիդա Վաղինակի Պետրոսյանի անունով Հայաստանի ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամարներ՝
16048293362100 ՀՀ դրամ,
16048293362101 ԱՄՆ դոլար,
     16048293362102 ԵՎՐՈ,
     16048293362103 ՌԴ ռուբլի,
     SWIFT: ARMJAM22:
     Նրա հեռախոսահամարն է +37491556669.քաղաքային +37410556669

    
С кем Вы?...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3113 | 0 | 0
Facebook