Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Տիգրան Մեծ» ԲՀ նախագահ, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանը, պարգևատրվեց

17:49, հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2015 թ.
«Տիգրան Մեծ» ԲՀ նախագահ, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանը, պարգևատրվեց
    
photoart.biz-կայքն ուրախությամբ տեղեկացնում է, որ մեր գործընկեր, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, Սրապիոն Ավետիքի Գևորգյանն, իր կատարած հայրենաննվեր գործերի արդյունքում, օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության կողմից, արժանացել է պարգևատրության:
«Սրապիոն Գեվորգյանին ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարի հրամանում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կանոնադրության 9-րդ կետի 23-րդ ենթակետով և 14-րդ կետի 4-րդ ենթակետով՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Հայաստան-սփյուռք համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գեվորգյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով՝ հանձնելով Գրիգոր Նարեկացի հուշամեդալ»:
Աղբյուրը` www.photoart.biz
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2660 | 0 | 0
Facebook