Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ

15:25, երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2015 թ.
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ
     Արագ ընթերցանության դեպքում աչքերը ավելի քիչ են հոգնում, քան դանդաղ ընթերցանության դեպքում։
    
     Ավանդական ընթերցանության դեպքում ընկալման մակարդակը 60 % է, արագ ընթերցանության դեպքում՝ 80%:
    
     Ընթերցանության ժամանակ, ընթերցողի աչքերը նայելով տարբեր տառերին՝ հաղորդում են տարբեր պատկերներ։ Իսկ ուղեղը դրանք միավորում է մեկ պատկերում։
    
     Ընթերցանության միջին կարողությամբ մարդու աչքերը մեկ գրքային տողի վրա դադար է վերցնում 12-16 անգամ, արագ կարդացողի աչքերը՝ 2-4 անգամ։
    
     Տղամարդկային սիրտը բաբախում է միջինում 70 զարկ/րոպե, կանանցը՝ 80 զարկ/րոպե:
    
     Տղամարդկանց մեջ 2 անգամ շատ են ձախլիկները, քան կանանց:
    
     Տղամարդու մարմնի ջերմաստիճանը միջինում 0.2 աստիճանով ավելի բարձր է, քան կանանց մարմնի ջերմաստիճանը:
    
     Տղամարդկանց մոտ հիպոտալամուսը (ուղեղի մարզ, որը բացի այլ ֆունկցիաներից պատասխանատու է նաև հակվածության համար) 1.3 անգամ ավելի մեծ է: Եվ տեստաստերոն սեռական հորմոնը տղամարդկանց մոտ արտադրվում է ավելի մեծ ծավալներով: Հենց այս է պատճառը, որ անկողնում տղամարդիկ ավելի ակտիվ և նույնիսկ ագրեսիվ են:
    
     Զուգընկերուհուն տղամարդիկ իրոք ընտրում են աչքերով: Լսողական և հոտառական զգայարանները տղամարդկանց մոտ ավելի թույլ են զարգացած, քան կանանց մոտ:
    
    
     Տղամարդկանց մոտ ավելի ուժեղ է զարգացած ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանական մտածողության համար, կանանց մոտ՝ աջը, որը պատասխանատու է էմոցիաների և ստեղծագործելու համար:
    
     Տղամարդիկ ավելի ծանր են տանում սթրեսերը և ավելի հաճախ են տառապում նյարդային հողի վրա առաջացած ներքին օրգանների հիվանդություններով, որովհետև չեն «վերամշակում» սթրեսը բառերով, այլ ավելի շատ «ներս են գցում»:
    
     Տղամարդկանց մոտ արյունը միջինում 10% ավելի խիտ է, որն էլ ավելի հավանական է դարձնում տրոմբերի առաջացումը:
    


     Տղամարդկանց սեռական հակվածության գագաթնակետը 19-30 տարեկանն է: Փոխարենը հայր դառնալու հնարավորությունը պահպանվում է մինչև խոր ծերություն:


     Եթե տղամարդը հնարավորություն ունենար ծննդաբերել՝ նա կմահանար ցավային շոկից: Բանը նրանում է, որ տղամարդկանց մոտ ցավային շեմը ավելի ցածր է, նրանց ներքին օրգանների նյարդային վերջավորությունները 1.3 անգամ ավելի զգայուն են: Այդ պատճառով, ներքին հիվանդությունները (օրինակ գաստրիտի պրիստուպը կամ ստենոկարդիան), ինֆեկցիաները, նույնիսկ սովորական մրսածությունը տղամարդիկ իրոք ավելի ծանր են տանում:
    
     Շագանակագեղձը՝ զուտ տղամարդկային օրգան է: Այն նման է բացված թևերով թիթեռի և կշռում է ընդամենը 20-30 գ: Բայց այն շատ մեծ նշանակություն ունի տղամարդկային առողջության համար: Այն հյութ է արտադրում, որը մասնակցում է սերմի արտադրմանը: Նաև մասնակցում է նյութափոխանակման պրոցեսներին և պատասխանատու է տղամարդկային ամբողջ միզածորան համակարգի առողջության համար: Շագանակագեղձի ամենահաճախ հանդիպող հիվանդությունները բերում են նրա չափսերի մեծացման և հաճախամիզության՝ շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) և բարորակ ուռուցք (շագանակագեղձի ադենոմա): Այժմ այդ երկու հիվանդություններն էլ բարեհաջող ենթարկվում են բուժման:
    
     Եթե հղի կնոջ մոտ սրտի հետ կապված պրոբլեմներ են առաջանում, ապա սաղմի բջիջները թափանցում են սրտի վնասված հյուսվածքների մեջ և նպաստում դրանց վերականգնմանը:
    
     Նախաբազկի պտույտը կատարվում է զարմանալի կերպով: Նախաբազուկը կազմված է երկու զուգահեռ ոսկորներից, և երբ մենք լարում ենք մկանները, նրանք խաչվում են, որի շնորհիվ էլ տեղի է ունենում ձեռքի պտույտը:
    
     Եթե բարձր գոռալ, ապա ուղեղին որոշակի ազդակներ են տրվում, որն էլ նվազեցնում է լսողությունը: Դրա շնորհիվ մենք չենք խլանում սեփական ճիչից:
    
     Երբ մայրերը համբուրում են (իսկ կենդանիները լիզում) սեփական երեխաներին, նրանք երեխայի մաշկից կուլ են տալիս միկրոօրգանիզմներ, որոնց դեմ էլ արտադրվում են յուրահատուկ հակամարմիններ: Հետո այդ հակամարմինները մայրական կաթի հետ հասնում են երեխաներին:
    
     Կոտրված ոսկորների սերտաճումը՝ շատ բարդ ոսկերչական պրոցես է: Կոտրվածքից որոշ ժամանակ հետո, ոսկորների սերտաճման մասում առաջանում է կոնի ձևով պնդեցում, որը հետզհետե հարթվում և ներծծվում է, իսկ ոսկորը ստանում է իր սկզբնական տեսքը:
    
     Ամեն օր մեր օրգանիզմը սպանում է ամենաքիչը մեկ բջիջ, որը կարող էր քաղցկեղի վերածվել:
    
     Արևի ազդեցության տակ վնասվում և մահանում են ոչ թե մեր մաշկի բջիջները, այլ դա ԴՆԹ-ի մոլեկուլների վնասման ռեակցիան է մաշկի կողմից, որը կարող է առաջ բերել քաղցկեղ: Այդ պատճառով բջիջները վերացնում են իրենք իրենց:
    
     Ի շնորհիվ մարդու օրգանիզմի ինքնասառեցման հնարավորության՝ մարդիկ կարող են վազքով անցնել շատ կենդանիներին: Իհարկե երկար տարածություններում:
    
     Եթե հեռացնել մարդու լյարդի 75%-ը, ապա այն կարող է վերականգնվել սկզբնական չափսերի: Դա նման է այն բանին, թե ինչպես է մողեսը աճեցնում պոչը:
    
     Մարդիկ բիոլյումինեսցենտ են և լույս են արձակում մթության մեջ: Սակայն լույսը, որը մենք ճառագում ենք՝ 1000 անգամ թույլ է, քան այն, ինչը կարող է ընկալել մեր աչքը:
    
     Պատռված վերքերը ավելի շուտ են լավանում, քան կտրածները:
    
     Երբ մենք կարմրում ենք, կարմրում է նաև մեր ստամոքսը:
    
     Ինչո՞ւ են մեր մատները կնճռոտում, երբ երկար ժամանակ գտնվում են ջրում։ Դա տեղի է ունենում ոչ թե խոնավության կլանման հաշվին, այլ այն պատճառով, որ կնճռոտ մատներով՝ մարդուն ավելի հեշտ է ջրի տակ բռնել որևէ առարկա։
    
     Մարդու մատները այն աստիճան զգայուն են, որ եթե դրանք երկրագնդի չափս լինեին՝ կզգացվեր տների և մեքենաների տարբերությունը։
    
     Ձեր սիրելի երգը այն է, որը էմոցիոնալ առումով կապում է Ձեզ կյանքի որևէ կարևոր իրադարձության հետ։ Եվ դա ապացուցված է գիտականորեն։
    
    
     Որքան շատ եք փող ծախսում ուրիշների վրա, այնքան դառնում եք ավելի երջանիկ։ Դա ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով։ Առողջ միտքը հուշում է, որ վաստակած փողերը պետք է մարդ ծախսի ինքն իր վրա, սակայն կենսաբանությունը, որը մեզնից պահանջում է հոգատարություն մտերիմների հանդեպ, ունի իր օրենքները։
    
     Երաժշտությունը կարող է ազդել Ձեր որոշումների վրա։
     Օրինակ, Գրոնինհենի համալսարանի գիտնականները գիտեն, որ եթե ավտոմեքենայում ռադիոով հնչում է ռիթմիկ երաժշտություն, ապա վարորդը ավելի արագ և ագրեսիվ է սկսում վարել ավտոմեքենան։ Նրանք նաև հաստատել են, որ ուրախ երաժշտությունը ունակ է Ձեզ ուրախացնել, իսկ տխուրը՝ տխրեցնել։ Երաժշտությունը ինքն է տրամադրություն հաղորդում, այլ ոչ թե Դուք եք որոշում ինչ լսել ըստ տրամադրության։
    
     Մեզնից շատերը անընդհատ բացասաբար են մտածում։
     Երկիր մոլորակի բնակչության մոտ կեսը տառապում է խրոնիկ դեպրեսիայով և տագնապի սինդրոմով։ Գրեթե նույնքան տոկոս մարդիկ էլ կախվածության մեջ են այս կամ այն տեսակի հոգեմետ նյութերի օգտագործումից։ Եթե հոգեբուժարանների ստանդարտները չփոխվեին 20-րդ դարի սկզբին, ապա մեզնից շատ-շատերը հեշտությամբ կարող էին հայտնվել հոգեբուժարաններում։
    
     Որոշ կրոնական պրակտիկաներ իրոք նվազեցնում են սթրեսը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որվքեր պարբերաբար աղոթում են կամ զբաղվում մեդիտացիայով՝ ավելի քիչ են հակված սթրեսերի և դեպրեսիաների։
    
     Սթրեսը վարակիչ է։
     Եթե Դուք անընդհատ շփվեք դեպրեսիվ մարդկանց հետ, ապա շատ շուտով Դուք նույնպես կդառնաք այդպիսին՝ անկախ նրանից, թե ինչ իրադարձություններ են կատարվում Ձեր կյանքում։
    
     Ձոր ուղեղը չի հիշում անցյալի իրադարձությունները՝ այն դրանք հորինում է։
     Հենց այդ պատճառով է, որ երբեմն վկաների ցուցմունքները այդքան անսպասելի են։ Բացառապես բոլոր հիշողությունները՝ ուղեղը ձևափոխում է։ Ուզո՞ւմ եք որևէ բան մտապահել, փորձեք որքան հնարավոր է քիչ հիշել պետքական իրադարձությունը։
    
     Ձեր որոշումները ավելի ռացիոնալ կլինեն, եթե դրանց մասին մտորեք օտար լեզվով։
     Դա ապացուցվել է Չիկագոյի համալսարանի հետազոտությամբ։ Երբ մարդիկ մտորում են որևէ որոշման շուրջ օտար լեզվով, ապա հիմնվում են ավելի շատ տրամաբանության վրա, քան էմոցիաների։
     Խելացի մարդիկ թերագնահատում իրենց, իսկ հիմարները՝ գերագնահատում։
     Դա կոչվում է Դանինգ Կրյուգերի էֆեկտ։ Նաև, 18-33 տարեկան մարդիկ ամենադեպրեսիվն են։
    


     Ընտանիք, կրթություն, աշխատանք՝ դրանք բոլորը առաջ են բերում ուժեղ սթրեսներ։ Տարիները, որոնք մենք անվանում ենք «լավագույն» կամ «ծաղկուն» ՝ իրականում ամենադժվարինն են։
    
     Նյութերը հավաքել և haystar-ին է տրամադրել mediamag.am -ից Արևիկ Կիրակոսյանը:

Աղբյուրը` http://haystar.do.am/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4734 | 0 | 0
Facebook