Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աչքի հիվանդությունների ախտորոշում Բոլոր հետազոտման եղանակները Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում

PersonProject.info
Մամուլի խոսնակ`
PersonProject.info
00:47, ուրբաթ, 06 նոյեմբերի, 2015 թ.
Աչքի հիվանդությունների ախտորոշում Բոլոր հետազոտման եղանակները Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում

Աչքի հիվանդությունների ախտորոշում.

Բոլոր հետազոտման եղանակները Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական ԿԵՆՏՐՈՆՈԻՄ

Աչքի հիվանդությունների ախտորոշումը մեր կենտրոնում իրագործում է բժիշկ-ակնաբույժը' հատուկ սպառազինված ակնաբուժական կաբինետի պայմաններում: Մեր Կենտրոնում առկա են անհրաժոշտ բոլոր ժամանակակից մասնագիտացված ախտորոշիչ սարքավորումները:

Ակնաբույժի առաջնային զննումը ներառում է'

Վիզիոմետրիա-հեռվի տեսողության սրության որոշում:

Այդ ընթացքում հիվանդը նայում է տառերով, թվերով կամ այլ նշաններով աղյուսակին և անվանում բժշկի ցույց տված նշանը: Տեսողության սրության որոշումև իրականացվում է սկզբում առանց շտկման, այնուհետև անհրաժեշտության դեպքում շտկումով /հատուկ շրջանակի և ապակիների օգնությամբ/: Տեսողության սրության իջեցումը կարևոր ախտանիշ է աչքի հիվանդությունների ախտորոշման ժամանակ:

Տոնոմետրիա-ներակնային ճնշման չափում:

Իրագործվում է մի քանի եղանակներով' պնևմոտոնոմետրի, ծանրոցների /ըստ Մակլակովի/ միջոցով: Ներակնային ճնշման չափումը պարտադիր է 40 տարեկանից բարձր անձանց համար, քանի որ 40 տարեկանից հետո զգալի բարձրանում է գլաուկոմայի հայտնաբերման ռիսկը: Հենց գլաուկոմայի հայտնաբերմանն է ուղղված տվյալ հետազոտությունը:
    

Ռեֆրակտոմետրիա-աչքի օպտիկական ուժի /ռեֆրակցիայի/ որոշման եղանակ:

Իրականացվում է ավտոմատիկ ռեֆրակտոմետրերի օգնությամբ, ինչր զգալի հեշտացնում է ակնաբույժի աշխատանքը, բարձրացնում արդյունավետությունը և խնայում հիվանդի ժամանակը: Այս օբյեկտիվ եղանակը թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշել ռեֆրակցիայի շեղումները' կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիմ:

Գունային տեսողության որոշում:

Իրականցվում է հատուկ աղյուսակների /Ռաբկինի/ օգնությամբ և թույլ է տալիս որոշել դալտոնիզմի առկայությունն ու տեսակը:

Բիոմիկրոսկոպիա-ճեղքային լամպի միջոցով իրականացվող հետազոտման եղանակ է:

Թույլ է տալիս մեծ խոշորացմամբ տեսնել աչքի հյուսվածքները' շաղկապենի, եղջրենին, ծիածանաթաղանքը, ոսպնյակը, առաջային խցիկը, ապակենման մարմինը, իսկ լրացուցիչ 90 Դ ոսպնյակի օգնությամբ նաև երկաչյա օֆթալմոսկոպիա:

Օֆթալմոսկոպիա-ակնահատակի / տեսանյարդի սկավառակի, ցանցենու և նրա անոթների/ զննման եղանակ:

Մեր կենտրոնում իրագործվում է երկաչյա օֆթալմոսկոպների և հատուկ ոսպնյակների միջոցով:

Օֆթալմոմետրիա- եղջրենու բեկման ուժի և կորության շառավղի որոշում գլխավոր առացքնեռում:

Թույլ է տալիս որոշել եղջրենային աստիգմատիզմի չափը: Իրականացվում է համակարգչային սարքավորման' օֆթալմոմետրի միջոցով:


    

Որպես կանոն հետազոտությունների այս ծավալը բավական է լինում աչքի հիվանդությունների մեծ մասի ախտորոշման համար /կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, կոնյունկտիիվիտներ, կատարակտա և ալն/: Սակայն, եթե բժշկի մոտ նույնիսկ մնում է կասկած ախտորոշման վերաբերյալ, ապա նա կարիք ունի լրացուցիչ գործիքային հետազոտությունների, որոնք /այսօրվա դրությամբ աշխարհում իրականացվող բոլորը/ իրագործելի են մեր կենտրոնում:

Աչքի հիվանդությունների ախտորոշման ժամանակ կատարվող լրացուցիչ եղանակներ:

Ակնագնդի և նրա հավելումների ուլտրաձայնային հետազոտություն-բեկող միջավայրերի թափանցիկության պայմաններում լրացուցիչ, իսկ միջավայրերի պղտորման դեպքում միակ ինֆորմատիվ հետազոտման եղանակ է: Կիրառվում է ցանցենու շերտազատման, աչքի և ակնակապճի նորագոյացությունների, ներակնային օտար մարմինների ախտոռոշման համար, ինչպես նաև աչքի առաջահետին առանցքի չափման և դինամիկ հսկողության համար /կարևոր ցուցանիշ կարճատեսության դինամիկ հսկողության ժամանակ/:

Գոնիսոսկոպիա-հատուկ եռահայելի ոսպնյակի միջոցով աչքի առաջային խցիկի անկայան զննում: Իրականացվում է գլաուկոմայի տեսակը որոշելու համար:

Արցունքածորանների զոնդավորում- բուժիչ նպատակով անցկացվող միջամտություն է, որ կատարվում է հիմնականում նորածինների, կամ մեծահասակների արցունքակետիկները բացելու համար: Կատարվում է տեղային անզգայացման պայմաններում ' հատուկ լայնացնող զոնդերի միջոցով:

Արցունքային ուղիների լվացում-միջամտությունն արվում է ախտորոշման նպատակով'արցունաուղիների անցանելիության կասկածի դեպքում:


    

Շիրմերի թեսթը արվում է "չոր աչքի համախտանիշի" ախտորոշման համար: Ստորին կոպի տակ դրվում է հատուկ թղթե նիշավորված երիզ և չափում են նրա թրջվելու արագությունը:

Ակնահատակի զննում Գոլդմանի լինզայով – իրականացվում է ցանցենու ծայրամաային հատվածների գնահատման համար, որոնք տեսանելի չեն ակնահատակի սովորական զննման ժամանակ: Արվում է ցանցենու ծայրամասային պատռվածքների և դիստրոֆիաների ախտորոշման նպատակով:

Ավտոմատիկ համակարգչային պերիմետր-տեսադաշտի ստատիկ հետազոտման սարք է, որը 3-10 ր.-վա ընթացքում տալիս է տասադաշտի բնութագիրը: Հիվանդից պահանջվում է ընդամենը ֆիքսված հայացքով գրանցել կիսագնդի մեջ առկայծող տարբեր պայծառության և մեծության լույսերը նրան տված վահանակի /պուլտի/ միջոցով:

Պախիմետրիան եղջրենու հաստության որոշումն է, որն անհրաժեշտ է ռեֆրակցիայի լազերային շտկման ժամանակ, ինչպես նաև ներակնային ճնշման իրական թվի հաշվարկի ժամանակ: Մեր կենտրոնում արվում է պախիմետրիա թե կոնտակտային /ուլտրաձայնային/ և թե ոչ կոնտակտային:

Եղջրենու տոպոգրաֆիան նրա մակերեսի քարտեզը ցույց տվող հետազոտություն է: Անհրաժեսհտ է աստիգմատիզմի և կերատոկոնուսի ախտորոշման, ինչպես նաև դռանց տարբերակիչ ախտորոշման համար: Պարտադիր է ռեֆրակցիայի լազերային շտկումներից առաջ, կերարատոկոնուսի և կերատոգլոբուսի կասկածի դեպքում:

OCT (ocular coherent tomography) -ակնային կոհերենտ տոմոգրաֆիան: Միկրոնների ճշտությամբ չափում է ցանցենու հաստությունը և հնարավորություն տալիս դինամիկայում հսկել այն: Անփոխարինելի եղանակ է ցանցենու կենտրոնական հատվածի բոլոր տեսակի ախտահարումների, տեսանյարդի հիվանդությունների, աըդ թվում գլաուկոմայի վաղ փուլերի ախտորոշման համար:

Էլեկտրաֆիզիոլոգիական լաբորատորիան հնարավորություն է տալիս կատարել ԷՌԳ, ՏԱՊ: Էլեկտրոռետինոգրաֆիան ցանցենու բջջային տարրերի լուսային գրգիռներին տված պատասխանի գրաֆիկական պատկերումն է:

ՏԱՊ-տեսողական առաջացրած պոտենցիալների գրանցումը կեղևի կողմից լուսային գրգիռներին տված պատասխանի էլեկտրոդների միջոցով գրանցումն է: Դա մակուլայի և տեսողական անալիզատորի ֆունկցիաների օբյեկտիվ գնահատականն է:


    

Ամբողջական օպտիկական բիոմետրի աշխատանքը հիմնված է ցածր կոհերենտությամբօպտիկական ռեֆլեկտոմետրիայի սկզբունքի վրա: Նախատեսված է աչքի ամբողջությամբ և առաջային հատվածի չափումների համար /առաջահետին առանցք, եղջրենու կենտրոնական հատվածի հաստություն, առաջային խցիկի խորություն, ոսպնյակի կենտրոնական մասի հաստություն, ցանցենու հաստություն/:

Մեր կենտրոնում առկա WaveLight OB 820 ի օգնությամբ հնարավոր է ստանալ կերատոմետրիայի, պուպիլոմետրիայի տվյալներ, հաշվարկել բացարձակ ճշտությամբ ներակնային ոսպնյակներ /այդ թվում մուլտիֆոկալ և տորիկ/:


     www.personproject.info


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7833 | 0 | 0
Facebook