Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նրա կորուստը ոչ մեկինն է, ոչ երկուսինը, այլ մեր բոլորինը

21:26, հինգշաբթի, 07 փետրվարի, 2013 թ.
Նրա կորուստը ոչ մեկինն է, ոչ երկուսինը, այլ մեր բոլորինը
     -Այսօր` փետրվարի 7 -ին, մահացել է անվանի բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը, -հայտնում են լրատվամիջոցներն ու ինտերնետային կայքերը: Նորությանը հաջորդում է նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը, որում ըստ Մամուլ.ամ կայքի մասնավորապես ասվում է.
     ''Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի և քաղաքացու մահվան կապակցությամբ, ում թողած գրական ժառանգությունը մնայուն արժեք է հայ գրականության մեջ'', -ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
     Ասվածին պիտի հավելել, որ բանաստեղծի, արժանավոր մարդու ու հայրենիքի ցավով տապակվող մեկի մահը պիտի լինի բոլորիս ցավը և կա բոլորիս ցավը, չնայած որ այդ ցավի գիտակցումը քչերին է տրված: Այդուհանդերձ և անհրաժեշտ է ցավակցել նաև մեզ բոլորիս, որովհետև գրողը ժողովրդի ներկայացուցիչն է գրականության մեջ ու միաժամանակ ժողովրդին ուղեկցողն ու լուսավորողը, ճիշտ ճանապարհ ու գրական ճաշակ «թելադրողը» : Հովհաննես Գրիգորյանն իր հոգու պարտքը կատարել է մեծ սիրով ու անկեղծությամբ, չխնայելով ոչ մի բան, անգամ ինքն իրեն: Աստված թող լուսավորի նրա հոգին, իսկ Մեծ Բանաստեղծը, չնայած ֆիզիկական բացակայությանը կշարունակի լուսավորել մեզ ու մեր սրտերը իր թողած գործերով, իսկ այսօր
     Քաղաքի վրա ամպի նման կուտակվել է փոխադարձ սիրո կարոտը:
     /Հովհաննես Գրիգորյան/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3647 | 0 | 0
Facebook