Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշուղ Քոչար

Mane Muradyan
Հեղինակ`
Mane Muradyan
21:16, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Աշուղ Քոչար
     Մերօրյա աշուղներին քչերն են ճանաչում, ինչը ցավալի փաստ է: Աշուղական երգն ու երաժշտությունը, կարծես թե կամաց-կամաց իր դիրքերը զիջում են, այնուամենայնիվ, կան մարդիկ ովքեր դեռևս հետաքրքրված են աշուղական երգով և երաժշտությամբ:
     88-ամյա Քոչար Քոչարյանն, ով ապրում է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում 5 տարի առաջ` 2010թ.հուլիսի 1-ին, Թովմաս Պողոսյանի կողմից ձեռնադրվեց «Աշուղ»: 70 աշուղական երգերի և 60 բանաստեղծությունների հեղինակ Աշուղ Քոչարը վատառողջ էր, երբ զանգահարեցին ու ասացին, որ պիտի ելույթ ունենա Արամ Խաչատրյանի համերգասրահում և, ինչպես ինքն է սիրում ասել, մոռանալով վատառողջ լինելու փաստը` սկսում է պատրաստվել համերգին` պարտաճանաչ կերպով հաճախելով կայանալիք բոլոր փորձերին: Արդյունքը սպասվածից զարմանալի էր. ծափահարությունների տարափ: 83-ամյա ավագագույն Աշուղը երգում էր բավականին մաքուր ձայնով, պատրաստված, աշխույժ...Եվ ահա կյանքի 83-րդ տարում էլ սկսվում է Աշուղ Քոչարի բեմական կյանքը: 2011 թվականին նկարահանվեց «Ինձ աշուղ են ասում» վավերագրական ֆիլմը, որի գլխավոր հերոսն էր հենց ինքը` Աշուղ Քոչարը, այնուհետև նկարահանվեցին ուրիշ ֆիլմեր, տեսանյութեր, և Եղեգիս մտնող ցանկացած օտարական փնտրում է նրան` աշխատասեր, բարի, կյանքով լեցուն Աշուղ Քոչարին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
6274 | 0 | 0
Facebook