Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ

00:16, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Համաշխարհային շուկայում նավթի գինը շարունակում է սրընթաց անկումը: Brent նավթի մեկ բարելն արդեն վաճառվում է 66 դոլարով: Նավթի գնի նվազումը կհարվածի նավթի արտահանումից կախված երկրներին՝ Ռուսաստանին, Վենեսուելային, Իրանին, Ադրբեջանին և մի շարք այլ երկրների: Այսօրվա տվյալներով` միջազգային ապրանքային սակարաններում նավթի մեկ բարելի գինը տատանվում է 45-69 դոլարի սահմաններում եւ նվազելու միտում ունի: Նավթի գների անկման հիմնավոր պատճառը պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցումն է: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Ադրբեջանը 2015 թվականի բյուջեն հաշվարկել է հիմքում դնելով նավթի 90 դոլար գինը: Երկրի ՀՆԱ –ի 40%-ը ձևավորվում է նավթի արտահանման արդյունքում, բյուջեի մուտքերի 65%-ը ևս «սև ոսկու» վաճառքի միջոցով է լցվում, հետևաբար նավթի գնի անկումը զգալի վնասներ է հասցնում Ադրբեջանի տնտեսությանը: Ադրբեջանի կառավարությունը բյուջեի եկամտային մասը հաստատել է 19.4 միլիարդ մանաթի սահմանում` որը կազմում է 24.5 միլիարդ դոլար: : Ադրբեջանի պաշտոնական անձինք արդեն խոստովանել են, որ եթե մինչեւ այս տարեվերջ նավթի գինը մնա 60 դոլարի սահմաններում, Ադրբեջանի կորուստը կկազմի 6-7 մլրդ դոլար, իսկ նավթի 50 դոլար գնի պարագայում տարեկան Ադրբեջանը ավելին քան 10 մլրդ դոլար կկորցնի , Նավթի մեկ բարելը 30 դոլարի իջնելու դեպքում, Ադրբեջանը կկանգնի աղետի առաջ: Նավթի համաշխարհային գների անկման հետ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է, բյուջեի նավթային եկամուտները կտրուկ նվազում են, ազգային արժույթը` մանաթը, արժեզրկվում, նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալները եւ աշխատակիցները զանգվածային կրճատվում են, գործազրկությունը կտրուկ աճում է, հետևաբար տնտեսությունը սկսում է անկում ապրել: Ըստ Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին նախագահ Ռասուլ Գուլիևի ներկայացրած տվյալներով, պետական բյուջեի 24 միլիարդ դոլարից 18 միլիարդը ստացվում է նավթի ոլորտից: Այնինչ, նավթի գների մոտ 55 % անկումը նշանակում է, որ 18 միլիարդից 9-10 միլիարդը չի լինելու: Բյուջեի նվազումը կնվազեցնի նաև այսպես կոչված «Խիզախ» Ադրբեջանի ռազմական ծախսերը և ծավալները, որն էլ դրական կարևորություն ունի Հայաստանի և Արցախի տեսանկյունից: Հետևաբար Ադրբեջանական բյուջեի կրճատման հետ, սահմանային ոտնձգությունները ևս համամասնորեն կկրճատվեն: Ադրբեջանի թույլ կողմը այն է, որ երկրի բյուջեի հիմնական մասը կախված է նավթային եկամուտներից, եթե օրինակ համեմատենք ՌԴ և Ադրբեջանը` ՌԴ-ի արտահանումը ամբողջովին կախված չէ նավթամթերքներից, իսկ Ադրբեջանը ամբողջովին է կախված, դրա համար էլ նավթի գների անկմանը միանգամից բացասական է արձագանքում, բացի այդ Ադրբեջանում ի տարբերություն այլ նավթային երկրների, նավթի արդյունահանման ծախսերն են մի քանի անգամ ավելի մեծ են, այսինքն՝ վաճառքի ցածր գնին հետեւում են եկամտի ու շահույթի կտրուկ նվազումը: Նավթի միջազգային գների անկումը նաև հանգեցրել է դեպի Ադրբեջան հոսող նավթադոլարների կիսով չափ նվազման` սպառնալով փլուզել Ադրբեջանական մանաթը, որը համարվում է Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ տարածաշրջանի ամենակայուն արժույթը: Դոլարի նկատմամբ մանաթի փոխարծեքը փաստացի ֆիքսված է և արդեն երկար տարիներ կազմում է 0.78 մանաթ: Սակայն 2014 թվականի դեկտեմբերից, երբ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով նվազել են դեպի Ադրբեջան կատարվող դրամական փոխանցումները, ազգաբնակչությունը սկսել է խուճապահար դոլար ու եվրո գնել: Այժմ խուճապը մեծացնում է Ադրբեջան հոսող նավթադոլարների կիսով չափ նվազումը: Կենտրոնական Բանկը Մանաթի փոխարժեքը պահելու նպատակով խոշորածավալ ինտերվենցիաներ է իրականացնում: Այն փորձում է պահել ազգային արժույթը արժեզրկումից և վարում է դրամավարկային քաղաքականություն: Սակայն ԿԲ –ի պահուստներն անսահմանափակ չեն և արտարժութային պահուստներն մանաթի` 34 տոկոսով արժեզրկման պատճառով վերջին երեք ամսում 27 տոկոսով նվազել են: ԿԲ-ն փոխարժեքը պահպանելու համար ամսական 1, 1 մլրդ դոլար է ծախսում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի ԿԲ-ում արտարժույթի պահուստը 15 մլրդ դոլարից կրճատվել է 9 մլրդ դոլարի: Եթե առաջիկա մեկ եւ կես տարվա ընթացքում նավթի գները լինեն մեկ բարելի դիմաց 50-65 դոլար մակարդակի վրա, ապա Ադրբեջանի փողերը 2017 թվականի շեմին ամբողջությամբ կվերջանան: Ադրբեջանի Կենտրոնական բանկը պլանավորում է անցում կատարել մանաթի լողացող փոխարժեքի ռեժիմի: Դրամային զանգվածների կառավարման ոլորտում եւ արտարժույթի շուկայում ներկայիս իրավիճակը Ադրբեջանի կենտրոնական բանկից ավելի մեծ օպերատիվություն եւ անհրաժեշտ արագ որոշումների ընդունում է պահանջում, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականության ռազմավարության վերանայում է պահանջում: Հակառակ դեպքում` դոլարի պահանջարկով ծագած հոգեբանական ճնշման աճը եւ նավթի գների անկման պատճառով նավթագազային էկոնոմիկայի վրա ճնշման լծակների ակտիվացումը կբերեն արտարժույթի պաշարների խիստ կրճատման կամ ընդհանրապես դրանց կորստին: Եթե առաջիկայում նավթի գները չսկսեն բարձրանալ, Ադրբեջանը լրջագույն ֆինանսատնտեսական խնդիրների առաջ է կանգնելու: Այժմ երկրում մեծանում է մանաթային դրամական զանգվածը և բնականաբար նվազում է քաղաքացիների գնողունակությունը, և որպես հետևանք՝ գրանցվում է գնաճ: Պետք է իրականացնել լողացող արժեզրկում: Նորմալ երկրներում նախապես հայտարարվում է արժեզրկման մասին, ձեռնարկվում են փուլային միջոցներ, ձգտում են առավելագույն կերպ նվազեցնել ռիսկերը: Եթե կառավարությունը գնա թոշակները, աշխատավարձը բարձրացնելու ճանապարհով, ապա բնակչությունը դրանից որևէ բան չի շահի, քանի որ շուկաներն անմիջապես չեն արձագանքի դրան: Պետք է կրճատել դրամական զանգվածը, փոխել դրամավարկային քաղաքականությունը՝ մանաթն ուժեղացնելու համար: Այդ դեպքում տնտեսությունը կկարողանա փոխհատուցել կորուստները:


    
    
    
     // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
5539 | 1 | 1
Facebook