Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բարսելոնա»-ն հայտնվել է բարդ իրավիճակում

Լառա
Հեղինակ`
Լառա
20:45, կիրակի, 27 սեպտեմբերի, 2015 թ.
«Բարսելոնա»-ն հայտնվել է բարդ իրավիճակում

Լա Լիգայի առաջնության 6-րդ տուրից հետո «Բարսելոնան» 15 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Առաջինտեղում «Վիլյառեալ » -ն է ՝16միավորով:

Կատալոնական «Բարսելոնան» մեծ հաշվով հաղթել էր 4-րդ տուրում հյուրընկալելով «Լևանտեին» ՝ 4-1 (Գոլերը՝ Մ. Բարտրա (50), Նեյմար (56), Լ. Մեսսի (61 11մ, 90) - Վ. Կասադեսուս (66)

Միակ պարտությունը այս մրցաշրջանի ՝Վիգոյում . «Սելտա» -ի հետ կայացած հանդիպումն էր, որը ավարտվեց տանտերերի՝ 4: 1 հաշվով հաղթանակով (գոլերը` Նոլիտո 23, Ասպաս 30, 56, Գվիդետի 83 - Նեյմար 80):

Հանդիպումից հետո «Բարսելոնա» -ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անհանգստացած էր, որ իր թիմը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը «Սելտա» -ի հետ խաղում :

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսսին 2 անգամ վրիպել է 11 մետրանոց նշակետից, իսկ «Լաս Պալմաս» -ի դեմ խաղում վրիպել է Նեյմարը:

«Իհարկե, դա ինձ անհանգստացնում է, ես շնորհավորում եմ «Սելտա» -ին՝ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում տարած հաղթանակի կապակցությամբ, թիմի հաջողությունն օրինաչափ էր» .- Goal-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:

Լուիս Էնրիկեն նշել է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսիի վնասվածքով պայմանավորված խաղաոճի փոփոխություն չի լինելու:

«Բարսելոնան» առաջատարի իր դիրքերը կփորձի ամրապնդել «Սևիլայի» դեմ խաղում հոկտեմբերի 3-ին:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3929 | 0 | 0
Facebook