Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետմահու հարսանիք

12:25, չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2015 թ.
Հետմահու հարսանիք


     Հետմահու ամուսնությունը կամ հոգիների հարսանիքը հին չինական սովորույթ է, որ ձևաորվել է մ.թ.ա. 221-206թ.թ.` չինական առաջին կայսերական դինաստիայի օրոք: Սովորույթի համա-ձայն, եթե չամուսնացած կինը կամ տղամարդը մահանում էր երիտասարդ տարիքում, ապա նրանց պետք էր անպայման ամուսնացնել որևէ մեկի հետ /ստացվում էր ամուսնություն հանգուցյալների միջև/, հակառակ դեպքում հոգին հանգստություն չէր գտնի և կսկսեր հետևել ընտանիքի անդամներին, ինչը վտանգի տակ էր դնում հետագա սերունդների ապահով կյանքը:

Սակայն սա հոգիների ամուսնության միակ տեսակը չէր, և ամենևին պարտադիր չէր, որ երկու ամուսիններն էլ մահացած լինեին, օրինակ` երբ տղամարդը մահանում էր երիտասարդ տարիքում, նրան կարող էին ամուսնացնել ապրող աղջկա հետ, այդ դեպքում վերջինիս հատկացվում էր առանձին տուն, և նա, փաստորեն, մնում էր մահացած ամուսնու ընտանիքի խնամքին:

Հետագայում նա տեսականորեն կարող էր ամուսնանալ այլ տղամարդու հետ, սակայն այդ քայլը հասարակության կողմից կընկալվեր որպես ամուսնական դավաճանություն:

Երիտասարդ կնոջ մահանալու դեպքում հուղարկավորությունը պատշաճ կերպով չէր կազմակերպվում, քանի որ դա ոչ թե իր, այլ /գոյություն ունեցող կամ չունեցող/ ամուսնու ընտանիքի պարտականությունն էր: Ապրող տղամարդն այս դեպքում ևս կարող էր ամուսնանալ հանգուցյալ կնոջ հետ, բայց սա ավելի հազվադեպ էր տեղի ունենում:

Չինաստանը, որքան էլ զարմանալի է, միակը չէր, որ ուներ հոգիների հարսանիքի սովորույթը. առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիան նույնպես սկսեց հետևել դրան: Կանայք, որոնք կորցրել էին իրենց սիրելիներին պատերազմի դաշտում և դեռ ցանկանում էին ամուսնանալ, հնարավորություն ունեին իրագործել դա: Սա տևեց շուրջ 40 տարի և հայտնի դարձավ «ետմահու հարսանիք» անվամբ, որը պաշտպանված է Ֆրանսիայի ամուսնական օրենքներով:

Սովորույթի մեկ այլ տարատեսակ հանդիպում էր Սուդանի ցեղերից մեկի մոտ. երիտասարդ մահացած ամուսնուն պետք է փոխարիներ նրա եղբայրը, որպես մահացածի կնոջ օրինական ամուսին: Հետագայում այդ կապից ծնված երեխաները համարվում էին մահացած ամուսնու երեխաները:

Աղբյուրը` Chinese ghost marriage
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
7878 | 0 | 0
Facebook