Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր և հեռանկարային բիզնեսը Հայաստանում. Ալոե բույսի մշակում և աճեցում

14:16, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2015 թ.
Նոր և հեռանկարային բիզնեսը Հայաստանում. Ալոե բույսի մշակում և աճեցում
     Ալոեի միակ արտադրողի բույսերն արդեն 4-5 տարեկան են: Կատարվում է մանրամեծածախ վաճառք, ինչպես բույսերի, այնպես էլ տերևների:
     Հեռ.՝ 094-991-295
    
     Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Կարապետ Ավագյանը քրիզանթեմի աճեցմամբ սկսել է զբաղվել 60 քմ տարածքից: Սկզբում փորձել է հասկանալ ծաղկի լեզուն ու երբ «գլուխ» է հանել, ավելացրել է տարածքը: Քրիզանթեմի աճեցումը նրա մոտ ստացվել է, և արտադրանքը շուկա է դուրս բերել: Բայց այդ ամենն այսօր նրա համար ձաձրալի և անհետաքրքիր է թվում:
    
     Կարապետն ասում է, որ ալոեի մշակության 3 տարին գյուղացու համար երկար է թվում և լուրջ ներդրումներ է պահանջում, սակայն այն ունի մեծ առավելություն. 3 տարի հետո 30-40 տարի անընդհատ բերք է տալիս, «կանգնել չկա», իսկ յուրաքանչյուր տարի՝ նախորդի համեմատ, բերքատվությունն ավելանում է:
    
     Չի կարելի վախենալ մեծ ծախսերից, պետք է վախենալ փոքր եկամուտներից:
     Եթե ձեռնտու չէ տեղում աճեցնելը, ապա ինչպե՞ս է ձեռնտու Հոլանդիայում աճեցնելը, տրանսպորտային ծախսեր կատարելով Հայաստան տեղափոխելն ու վաճառելը: Եթե Հայաստանում աճեցնես ու այդ գնով հասցնես խանութներին, շատ ավելի եկամուտ կստանաս, քան դրսից ներկրես, -ասում է Կ. Ավագյանը:
    
     Հանրապետությունում ալոեի տերևների մթերման գինը 3 դոլար է: Կարապետն ասում է, որ զանգվածային բերքահավաքի դեպքում 3 դոլարը եկամտաբեր է աճեցնողի համար:
    
    
Պարզվում է, որ Հայաստանի հողը կարելի է «հարմարեցնել» այդ թանկարժեք արևադարձային դեղաբույսն աճեցնելուն: Հայաստանը կարող է Ալոե դեղաբույս, այդ թվում նաև Ալոեից ստացված խյուսեր, փոշիներ և խտոշարակ` սիրոպ ներմուծողից և սպառողից վերածվել արտադրողի և արտահանողի` դեպի այլ երկրներ:

    
Պարզվում է նաև որ Կարապետ Ավագյանի Ջերմատնտեսությունն անգամ ի վիճակի չի սպառել Ալոե դեղաբույսի Հայաստանյան պահանջարկի կեսն անգամ:

    
Գյուղատնտեսն այժմ զբաղվում է
Ալոեի սածիլների, 4-5 տարեկան բույսերի և տերևների մանրածախ վաճառքով, սակայն պատրաստ է իր գիտելիքները կիսել բոլոր նրանց հետ, ովքեր կհամաձայնվեն նրա հետ միասին ևս մեկ, կամ մի քանի ջերմային տնտեսություն հիմնել, կամ գնելով մեծաքանակ սածիլներ` մեկնարկել սեփական բիզնեսը:

    
Մանրամասներին տեղեկանալու համար`
     կարող եք զանգահարել` 094-991-295 հեռախոսահամարով, որոնել սոցցանցերում #AloeArmenia հեշթեգը, կամ ուսումնասիրել ներքոնշյալ նյութերը:

Целебные свойства Алое

Ангина анемия артритбородавки бронхитгастрит герпесгипертонияголовная больдетям диспенсия запориммунитет инсульт катаркатарактаконъюнктивиткосметический составкровотечения лучевая болезньлучевая терапияменструация мозолинасморк онкологияопухолиперхотьпневмонияподагра пролежнипростата простуда прыщирадикулит рак желудкараны ревматизм сабурстоматит тонзиллит туберкулез угрифурункулы язва язва желудка

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7884 | 0 | 0
Facebook