Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էրիխ Մարիա Ռեմարկի լավագույն աֆորիզմները. սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ:

Վարդանյան
Հեղինակ`
Վարդանյան
22:17, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2015 թ.
Էրիխ Մարիա Ռեմարկի լավագույն աֆորիզմները. սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ:
     Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք:
    
     Եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է, բայց միևնույն ժամանակ հեշտ է:
    
     Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենդժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:
    
     Իսկ խնայողությունն ինչի՞ համար է...չէ՞ որ քեզ նույնպես չեն խնայում:
    
     Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:
    
     Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:
    
     Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ` աչքերս փակելով:
    
     Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել ու հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:
    
     Նա նայում էր աղջկա դեմքին, որը ստվերել էր ողջ աշխարհը: Նայում և հասկանում էր, որ միայն սիրահարվածի ֆանտազիան կարող է այդ դեմքում տեսնել այդքան խորհրդավորություն: Նա գիտեր, որ ավելի գեղեցիկ դեմքեր էլ կան, ավելի խելացի, ավելի մաքուր, բայց գիտեր նաև, որ չկա աշխարհում ուրիշ մի դեմք, որը այդքան իշխանություն ունենար իր վրա: Եվ մի՞թե նա ինքը իշխանությամբ չէր օժտել նրան…
    
     Նա ուզում է, որպեսզի մնանք ընկերներ: Իսկ ինձ մնում է միայն փոխել սերը ընկերությամբ, կամ անհետանալ նրա կյանքից առհավետ: Ես ընտրում եմ երկրորդը: Ինչու՞: Որովհետև այդպես էլ պետք է լինի… Հնարավոր չէ բնակվել ամբողջովին այրված և ածխացած տանը:
     -Ոչ, – արագ ասաց տղան.- միայն ոչ դա: Մնալ ընկերնե՞ր: Աճեցնել փոքրիկ բանջարանո՞ց զգացմունքների հանգած լավայի վրա: Ոչ, դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրկի ինտրիգներից հետո՝ այն էլ հիմնականում դա բավական կեղծ է լինում: Սերը չեն կեղտոտում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ:
    
     Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք:
    
     Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և’ մեծ բարիք է, և’ սոսկալի չարիք…
    
     Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ:
    
     Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքները…
    
     Միշտ իրավացին նա է, ով առաջինն է հարված հասցնում:
    
     Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից… Եվ ինչը՞ կարող է դրանից ավելի լինել…
    
     Կինը դա ձեզ համար երկաթյա կահույք չէ՝ նա ծաղիկ է: Նրան պետք չէ գործարարություն: Նրան պետք են արևային, բարի խոսքեր: Ավելի լավ է մեկ անգամ ինչ-որ հաճելի բան ասել նրան, քան ամբողջ կյանքում ինքնամփոփ մոլեգնությամբ աշխատել նրա համար:
    
     Մարդը ծերանում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս չի զգում…
    
     Եվ ինչ էլ որ պատահել է կարևորություն մի տվեք: Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:
    
     Երջանկությունը մեր շուրջը թափված է, պետք է միայն կռանալ և վերցնել:
    
     Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն…
    
     Մենք ամեն ինչից կտրված ենք, մեր ունեցածը միայն մեր սրտերն են:
    
     Միշտ մանրուքներն են, որ բացատրում են ամեն ինչ… մեծ արարքները ոչինչ չեն բացատրում…
    
     Այն ժամանակ մնում է լոկ դատարկ մի ամայություն: Հետո այդ ամենը անցնում է, և մարդ նորից սկսում է կամաց-կամաց վերակենդանանալ…
    
     Երջանկությունը մարդ ձեռք է բերում հաճախ ավելի հեշտ, քան կարծում է:
    
     Միայն հասարակ բաներն են, որ երբեք չեն հիասթափեցնում:
    
     Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ:
    
     Անդորր, բուխարու կրակ, գրքեր, խաղաղություն… առաջ այդ ամենը դիտվում էր որպես քաղքենիություն: Իսկ հիմա դա երազանք է` կորուսյալ դրախտի մասին:
    
     Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր:
    
     - Երջանկություն… որտեղի՞ց է սա սկսվում և որտե՞ղ է վերջանում:
     - Երջանկությունը քեզանով սկսվում է և քեզանով վերջանում: Դա շատ հասկանալի բան է:
    
     Ինչ մարդ մոռանում է, հետագայում դրա կարիքը զգում է ամբողջ կյանքում:
    
     Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում` խաղաղ ու պարզ ապրելն է:
    
     Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում…
    
     Մարդը մեծ է իր մտահաղացումերով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ: Դրանում է մեր և’ դժբախտությունը, և’ հմայքը:
    
     Մոռանալ: Մի տես թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել:
    
     Նույնիսկ ամենածանր րոպեներին էլ մարդ պետք է մի քիչ հարմարավեության մասին մտածի:
    
     Երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ:
    
     Երբեմն սերը նույնպես ուրախություն չի բերում…
    
     Խանդում են նաև օդին, որն ուրիշն է շնչում…
    
     Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել:
    
     Մարդը հակված է վստահել նրան, ում չի ճանաչում, դա նրա անբաժանելի հատկություններից մեկն է:
    
     - Ես այնքան երջանիկ եմ, - ասաց նա:
     Ես կանգ առա ու նայեցի նրան: Նա ընդամենը երեք բառ էր ասել: Սակայն երբեք ես չէի լսել, որ դրանք այդպես արտաբերվեին: Ես ճանաչում էի կանանց, բայց նրանց հետ հանդիպումները մշտապես եղել էին թռուցիկ` ինչ-որ արկածներ, երբեմն` պայծառ ժամեր, միայնակ երեկո, փախուստ ինքդ քեզնից, հուսահատությունից, դատարկությունից: Ասենք` ես ինքս էլ այլ բան չէի փնտրել. Չէ՞ որ գիտեի, որ չի կարելի հույս դնել այլ բանի, քան ինքդ քո կամ, լավագույն դեպքում` ընկերոջ վրա: Ու հանկարծ ես տեսա, որ ինչ-որ բան եմ նշանակում մեկ ուրիշի համար և որ նա երջանիկ է միայն այն պատճառով, որ ես իր կողքին եմ: Նման խոսքերն ինքնըստինքյան շատ հասարակ են հնչում, բայց երբ խորհում ես այդ մասին, սկսում ես հասկանալ, թե որքան անսահմանորեն կարևոր է այդ ամենը: Այն կարող է փոթորկել մարդու հոգին և տիրել նրան: Դա սեր է, բայց և մի տեսակ ուրիշ բան: Այնպիսի մի բան, հանուն որի արժե ապրել:
    
     Միայն նա, ով ոչ մեկ անգամ է եղել միայնակ, կարող է իմանալ սիրելիի հետ հանդիպումների երջանկությունը:
    
     Որքան անփույթ է դառնում մարդ, երբ սիրում է իսկականից: Ի՞նչ արագ է նրանից անհետանում ինքնավստահությունը: Եվ որքան միայնակ է նա իրեն զգում: Նրա ամբողջ հավաքած փորձը հոդս է ցնդում ինչպես ծուխը և նա զգում է իրեն այնքան անինքնավստահ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7841 | 0 | 0
Facebook