Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

16:00, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2015 թ.
ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

49-ամյա Գեղամ Սարգսյանը, իր կնոջ և երկու զավակների հետ ապրում է Իջևան քաղաքից դուրս գտնվող, մասնավոր սեփականության տարածքում տեղակայված վագոն-տնակում, որը տվել են ժամանակավոր բնակության համար: Գեղամը աշխատում է Իջևանի ջրմուղում՝ չնչին օրավարձով: Չի կարողանում հասցնել հոգալ իր ընտանիքի ծախսերը, որը ավելանում է երեխաների մեծանալու հետ զուգահեռ: Ուղղակի բառեր չկան, որ նկարագրենք, թե ինչպիսի պայմաններում են ապրում նրանք: Զրկված են բոլոր կոմունալ և այլ հարմարություններից (նկարները այս առումով ավելի խոսուն են): Չունեն հեռուստացույց և սառնարան, սակայն դրա փոխարեն ունեն մի շարք խնդիրներ...Երեխաները՝ 12-ամյա Կարենը և 10-ամյա Կարինեն դպրոց հաճախելու համար ստիպված են շուրջ 6 կիլոմետր ճանապարհ կտրել և նույնքան էլ հետ վերադառնալ: Ապրում են 1 սենյականոց վագոն տնակում, որը ինչպես նշեցինք զուրկ է ամեն տեսակ տարրական պայմաններից և արդեն գրեթե փլվելու եզրին է: Մեզ հետ զրույցում Գեղամը պատմեց, որ ինքը ծնունդով Տավուշի մարզի Չինչին գյուղից է, գործազուրկ է եղել, աշխատանք գտնելու հույսով է տարիներ առաջ եկել Իջևան և մնացել, սակայն հիմա, եթե օգնողներ լինեն կվերադառնա գյուղ և կզբաղվի անասնապահությամբ և հողագործությամբ: Նա հույս ունի, որ բարի մարդիկ կլինեն և ամեն մեկը ինչ-որ բանով կօգնի իրեն, իր հոգսերը մի փոքր կթեթևացնի: Մեզ հետ զրույցում մի պահ հուզվեց Գեղամը և ասաց, որ պատրաստ է ամեն ինչ անել՝ միայն թե իր երեխաներին այս վիճակում չտեսնի, սակայն հնարավորություն չունի անգամ արտագաղթելու: (((((((((((((((
     Հ.Գ. Հարգելի՛ հայրենակիցներ, եկեք միասին այս ընտանիքին օգնենք ինչով կարող ենք, նրանք ունեն գրեթե ամեն ինչի կարիք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4707 | 0 | 0
Facebook