Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

10 փաստ փռշտոցի մասին, որ քչերը գիտեն

Վարդանյան
Հեղինակ`
Վարդանյան
19:41, երկուշաբթի, 24 օգոստոսի, 2015 թ.
10 փաստ փռշտոցի մասին, որ քչերը գիտեն
     Երևի շատերի մոտ է հարց առաջանում, թե ինչու՞ ենք փռշտում կամ արդյո՞ք հնարավոր է այն դադարեցնել: Կարծում ենք՝ հետևյալ տեղեկությունները կբավարարեն ձեր հետաքրքրությունը: Այսպիսով՝
     1. Փռշտոցը սկսվում է նյարդերի վերջավորություններում.
    
Այսպես է պնդում Գրինվիլլիից ալերգիայի և շնչարգելքի մասնագետ Նեյլ Կաոն (Neil Kao): Մարդիկ տարբեր են, սակայն բոլորի նյարդային համակարգը կազմավորված է նույն ձևով: Նյարդերի միջոցով տարածվող ազդանշանները կարող են փոխանցվել դեպի գլխուղեղ և հետ, որն էլ անդրադառնում է փռշտալու տարբեր ռեակցիաների վրա: Նյարդերի միջոցով ազդանշան հաղորդելու ժամանակ կենտրոնական նյարդային համակարգը տեղեկանում է, որ քթի մեջ ինչ-որ բան կա, որը պետք է այնտեղից հեռացվի:
     2. Փռշտոցը պաշտպանում է մեր օրգանիզմը
     Փռշտոցը, որն օգնում է մեզ առողջ մնալ, հանդիսանում է իմունային համակարգի կարևոր մասը: Փռշտալու ընթացքում մարմինը, մաքրվելով մանրէներից և վիրուսներից, գտնվում է պաշտպանված վիճակում: Երբ ԿՆՀ ազդանշան է ստանում, որ ինչ-որ բան քիթն է ընկել, ուղեղում ակտիվանում է փռշտալու կենտրոնը, կոկորդը, աչքերը և բերանը փակվում են, կրծքավանդակի մկանները կծկվում են: Արդյունքում օդը թքի և լորձի հետ միասին դուրս է մղվում քթից ու բերանի խոռոչից և փռշտոց է առաջանում:
     3. Մենք փռշտում ենք մեծ արագությամբ
     Փռշտոցը մեկ ժամում անցնում է 160 կմ, ասում է Պատտի Վուդը (Patti Wood) ՝ «Հաջող ազդանշաններ. Ինչպես հասկանալ մարմնի լեզուն» գրքի հեղինակը: Նա նույնպես պնդում է, որ փռշտալուց օդը դուրս է մղում 100 000 մանրէներ:
     4. Հոնքեր հանելը փռշտոց է առաջացմում
     Հոնքեր հանելիս ակտիվացնում են նյարդերի ծայրերը, որոնք պատասխանատու են քթանցքերի համար: Արդյունքում՝ փռշտում ենք:
     5. Մարդ քնի մեջ չի փռշտում
     Քնած ժամանակ քնած են լինում նաև նյարդերը, որոնք պատասխանատու են փռշտալու համար: Դա նշանակում է, որ եթե իսկապես քնած ենք, ապա չենք կարող փռշտալ:
     6. Ֆիզիկական ակտիվությունը փռշտոց է առաջացմում
     Ֆիզիկական վարժությունները կարող են փռշտոց առաջացնել, ասում են փորձագետները: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կատարվում է հիպերօդափոխություն, որը չորություն է առաջացնում քթանցքներում և բերանում: Արդյունքում սկսում ենք ֆսֆսացնել և փռշտալ:
     7. Ամենաերկար փռշտոցը

Ամենաերկար փռշտոցը արձանագրվել է Մեծ Բրիտանիայում Դոննա Գրիֆֆիցի (Donna Griffiths) կողմից, որը փռշտում էր անընդհատ 978 օր: Այդպիսի նոպաները կարող են ունենալ հոգեբանական պատճառներ:
     8. Արևը կարող է ստիպել մեզ փռշտալ

Արևի վառ լույսը ևս երեքից մեկին ստիպում է փռշտալ: Այդ երևույթը անվանում են «լուսային փռշտոցի ռեֆլեքս», որն առաջանում է միշտ, երբ նայում ենք արևին կամ արևի վառ լույսին: Պարզ չէ դրա առաջացման պատճառը, սակայն հայտնի է, որ այդ հատկությունը ժառանգական է:
     9. Սեքսի մասին մտքերը առաջացնում են փռշտոց

Հետազոտողները դա բացատրում են նրանով, որ սեքսի մասին մտածելիս խթանվում է պարասիմպատիկ նյարդային համակարգը, որն էլ առաջացնում է փռշտոց:
     10.Ինչպե՞ս կանգնեցնել փռշտոցը

Չնայած որ այս տարբերակը կատարյալ չէ, փորձագետներից ոմանք խորհուրդ են տալիս բերանով շունչ քաշել և սեղմել քթի ծայրը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5420 | 0 | 0
Facebook