Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՌԱՋ ԱՍՈՒՄ ԷԻՆ` «ԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ՄԱՀԱՆԵՆ` ԿԱՐԿՈՒՏ» ՀԻՄԱ ՊԻՏԻ ԱՍԵՆ` «ԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ՄԱՀԱՆԵՆ` ՍԱՇԻԿ»

16:15, կիրակի, 23 օգոստոսի, 2015 թ.
ԱՌԱՋ ԱՍՈՒՄ ԷԻՆ` «ԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ՄԱՀԱՆԵՆ` ԿԱՐԿՈՒՏ» ՀԻՄԱ ՊԻՏԻ ԱՍԵՆ` «ԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ՄԱՀԱՆԵՆ` ՍԱՇԻԿ»
     Սաշիկի էպոսական կերպարն այսօր ամենուրեք հետևում է մարդկանց և կարծես այն ավելին է պատմական Մսրա Մելիքից, կամ ասենք անեկդոտների և բոլոր հեքիաթների մեջի «Դևի» հավաքական կերպարից...:
     Ձմերուկ ծախողը` սխալ է կշռում, իր խոսքի մեջ մեղադրելով Սաշիկին:
     Օդանավակայանի տաքսիստները մարդկանց հարիֆի տեղ դրած` ուզում են քցեն, Սաշիկի նկատմամբ իրենց բողոքը շրթներին...:
     Գյուղացին` գյուղացիական վարկ է վերցնում, բայց այդ փողով համակարգիչ ա առնում, գնում, նստում տանը, խաղ ա խաղում.... Ասում ես` ի՞նչի.... Ասում ա` բա եքա գործ անեմ, վարեմ ցանեմ, քրտնեմ..., Սաշիկը գա փայ մտնի՞:
     Ես իմ աչքի տեսածն եմ ասում էլի, ինչը որ չեն տեսել` դրա մասին չեմ ասում:
     Մի անգամ «Գայ» գյուղում էի, որտեղ մի քանի տեղեր ջերմատներ էին կառուցում, լոլիկ և վարունգ ցանելու համար...., շատ տներ օր ու գիշեր աշխատում էին և լավ էլ փող առնում: Բոլոր աշխատողները, որ մի երկու տարի թեկուզ ջերմոց ունեին` սեփական արտասահմանյան մեքենաներ էին առել արդեն....:
     Մի տեղ հյուրընկալվեցի, մեկի տանը, որի աջ կողմի հարևանը ջերմոցը սարքել էր արդեն, ձախ կողմի հարևանը սարքել էր և դիմացի 2 կամ 3 տների հարևամններն էլ սարքել էին, և միայն ինքը չեր սարքել...., ասում ես` խի՞..., ասում ա` - բա սարքեմ, էդքան չարչարվեմ դնեմ, բա որ չստացվի՞, կամ էլ, բա որ Սաշիկը գա փայ մնի՞...: Ի՞նչ ասես
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2540 | 0 | 0
Facebook