Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համակարգչի գյուտի հեղինակը համասեռամոլ

12:55, հինգշաբթի, 20 օգոստոսի, 2015 թ.
Համակարգչի գյուտի հեղինակը համասեռամոլ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ալան Թյուրինգը բավականին հայտնի անձնավորություն էր 1940-ականներին, իսկ այսօր նա մեզ հայտնի է որպես Բրիտանացի մաթեմատիկոս, որն իր բազմաչարչար աշխատանքի արդյունքում ստեղծեց առաջին հաշվիչ մեքենան և որոշիչ դեր ունեցավ Համաշխարհային երկրորդ պատերազմում Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում:
     Այդուամենայնիվ նա 20-րդ դարի սեռական կողմնորոշման խտրականության զոհ դարձավ` մահանալով ընդամենը 41 տարեկանում:
     Քեմբրիջյան տարիներին, երբ նա կոչում է ստանում մաթեմատիկայի բնագավառում, հետաքրքրությունը նրա անձի նկատմամբ ավելի է մեծանում: Ունենալով ոչ ավանդական սեռական կողմնորոշում` նա ապաստան է գտնում ազատամիտ երիտասարդների շրջանում և շուտով դառնում նրանց խմբի առաջատարը:
     Թյուրինգն արդեն իր կարիերայի ստեղծման ճանապարհին էր որպես մաթեմատիկոս, բայց դեռ մաթեմատիկական աբստրակտ գաղափարները պրակտիկայի վերածելու փնտրտուքների մեջ էր:

1936թ. հրատարակում է իր աշխատությունը, որը հետագայում դառնում է ժամանակակից համակարգչային գիտության տեսական հիմքը: Նա խորապես գիտակցում էր, թե որքան կարևոր էր մարդկության համար ստեղծել խնդիրների լուծման հստակ հաջորդականության մեխանիզմ. հենց այս նպատակով է զարգացնում «ունիվերսալ մեքենա» -յի գաղափարը, որը ունակ էր վերծանելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու: 10 տարի անց այս հեղափոխական գաղափարը դառնալու էր գործնական նախագիծ էլէկտրոնային հաշվիչ մեքենա ստեղծելու համար միանգամից մի քանի ծրագրերով գործարկվող:
     Մեծ Բրիտանիայում Ալան Թյուրինգին ընդգրկում են կառավարության ապակոդավորող մասնագետների խմբում, որոնց առաքելությունը պետք է լիներ ֆաշիստական «Էնիգմա» սարքի գաղտնագրերը ապակոդավորելը: Կարճ ժամանակ անց Թյուրինգը ստեղծում է «Ռումբ» կոչվող սարքը:

1941թ. նրա ղեկավարած խումբը կարողանում է սարքի օգնությամբ տիրապետել Գերմանիայի ռազմանավատորմային բլոկի տեղեկատվությանը, որը նշանակալի առաջընթաց էր ռազմական հաջողության հասնելու համար: Նույն տարում նա ամուսնության առաջարկ է անում իր խմբի միակ կին մաթեմատիկոսին` Ջոան Քլարքին` նրանից չթաքցնելով իր հակումների մասին: Այդպիսով նա դառնում է ավելի ինքնավստահ և զերծ մնում խեթ հայացքներից:
     Պատմության մեջ շրջադարձային եղավ, երբ Ամերիկան ներգրավվեց պատերազմում: Այս շրջանում Թյուրինգն անընդհատ աշխատում էր հեռախոսային խոսակցությունները կոդավորելու և ապակոդավորելու մեխանիզմներ մշակելու վրա: Նրա համար ուղեցույց դարձավ «Դալիդա» գաղտնագիրը, որն օգտագործվել էր Չերչիլի ելույթի ձայնագրության մեջ. սա պրակտիկ հիմք դարձավ նրա համար` ստեղծելու այն, ինչ երբեմն անվանում են «էլեկտրոնային ուղեղ» :
     Պատերազմի ավարտից հետո` 1946թ., նա նոր դիզայն է նախագծում «ավտոմատ մեքենայի» համար, որն արդեն կարողանում էր պահպանել ծավալուն ինֆորմացիա: Վերջնական տեսքը մեքենան ձեռք է բերում 1950թ.` դառնալով տեխնոլոգիական և գիտական հեղափոխության հիմքը:
     Սակայն սա էլ դեռ նրա վերջնակետը չէր. ուզում էր գտնել պատասխանը այն հարցին, թե արդյոք մեքենան կարող է մտածել: Մասաչուսեթսի համալսարանում նա հրատարակում է իր երկրոդ գիրքը` «Կրկնօրինակման խաղը» /Imitation game/, որում նա համեմատում էր մարդկային և էլեկտրոնային մտածողությունը. այն այժմ հայտնի է Թյուրինգի թեստ անվամբ:

Մինչև 1967թ. տղամարդկանց համասեռամոլությունն արգելված էր, և նրան դատապարտում են մի քանի տարվա ազատազրկման, երբ ոստիկանությանը հայտնի է դառնում նրա և ինչ-որ տղամարդու կապի մասին: Բանտից խուսափելու համար հորմոնալ բուժում են նշանակում տանը, որը սկսում է ազդել Թյուրինգի մտածողական կարողությունների վրա: Նրան մահացած են գտնում իր տանը 1954-ին. մարմնի կողքին թունավորված կծած խնձոր են գտնում, որով էլ ինքնասպան էր եղել:
     2013թ. Ալան Թյուրինգը ետմահու պատվո կոչում է ստանում Անգլիայի թագուհու կոոմից, որն ազատում էր նրան դատական մեղադրանքից:

"Bomb"
"Bomb"
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
9467 | 0 | 0
Facebook