Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուշագրավ փաստեր շրթներկի մասին

Ika Shaghunts
Հեղինակ`
Ika Shaghunts
02:21, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2015 թ.
Ուշագրավ փաստեր շրթներկի մասին

Ժամանակակից կանանց գերակշիռ մասը չի կարող պատկերացնել դիմահարդարումը (և ընդհանրապես` իր կյանքն) առանց շրթներկի: Այն կարող է լինել դեկորատիվ կամ հիգիենիկ, սակայն, դրա համար միշտ տեղ կգտնվի տնային դիմահարդրման հավաքածուի մեջ: Սակայն ի՞նչ գիտենք մենք այդ կոսմետիկ միջոցի մասին: Ներկայացնում ենք շրթներկի վերաբերյալ հետաքրքիր փաստեր:

1. Առաջին շրթներկն ի հայտ է եկել Քրիստոսի ծնունդից առաջ 3500 տարի առաջ, ասել է թե` դեռևս սառցե դարաշրջանում կանայք ներկում էին իրենց շուրթերը:

2. XVIII դարում Ֆրանսիայում շրթներկը պատրաստվում էր բացառապես տղամարդկանց համար, ովքեր ձգտում էին ընդգծել շթունքները, որպեսզի վերջիններս չձուլվեին բեղերի կամ մորուքի հետ: Իսկ ահա հասարակությունն ու կաթոլիկ եկեղեցին կանաց արգելում էր շրթներկ օգտագործել: Նույնիսկ ֆրանսիացի կուրտիզանուհիները շրթներկից օգտվել են միայն XIX դարի վերջից:

3. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դադարեցվել էր բոլոր տեսակի կոսմետիկայի արտարությունը, բացառությամբ շրթներկի: Պրեմիեր-մինիստր Չերչիլը կարգադրել է չդադարեցնել շրթներկի արտադրությունը, քանի որ գտնում էր, որ այն պահպանում է բարոյական ոգին:

4. Ողջ կյանքի ընթացքում կինն «ուտում է» 4 կիլոգրամ շրթներկ, տղամարդկանց բաժին է ընկնում ավելի քիչ` 3 կիլոգրամ: (Որևէ մեկը դեռ ցանկություն ունի՞ էժանագին շրթներկ գնելու):

5. Շրթներկերի ամենամեծ հավաքածուն Սոֆի Լորենինն է: Գունավոր տուփերի քանակությունը կինոաստղի դիմահարդարման սեղանի վրա տատանվում է 200-300-ի սահմաններում:

6. Մեղմ ասած, չկան շրթներկեր, որոնք մեծացնում են շրթունքները: Ողջ հարցը տեսողական խաբկանքի մեջ է. շուրթերը կարող են լիքը թվալ, եթե շրթներկի մեջ պարունակվում են լույսն անդրադարցնող բաղադրիչներ:

7. Ոչ բոլորը գիտեն, որ շուրթերի հարդարման համար հայտնվել է նորույթ` շուրթերի կպչուն թերթիկներ, ընդ որում` գունավորումը կարող է լինել ամենատարբեր. կենդանական դաջվածքներից սկսած` մինչև ազգային դրոշներ: Կպչուն թերթիկներն անվտանգ են և բավականին երկար են պահպանվում շուրթերի վրա: Դրանցով հանգիստ կարելի է ուտել, խմել, լվացվել:

// t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e // t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e
Աղբյուրը` LADYNEWS.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5296 | 0 | 0
Facebook