Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ Ֆոտոլրագրողը Արևմտյան Հայաստանում հանդիպել է «Թաքուն» հայերի հետ

14:19, երկուշաբթի, 17 օգոստոսի, 2015 թ.
Հայ Ֆոտոլրագրողը Արևմտյան Հայաստանում հանդիպել է «Թաքուն» հայերի հետ
    
Շարունակվում է «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Ավետիքի Գևորգյանի աշխատանքային այցը Արևմտյան Հայաստան, որի շրջանակներում նա հանդիպումներ է ունենում Թուրքական պետության իշխանության տակ գտնցող Արևմտյան Հայաստանի տարածքում բնակվող «թաքուն» հայերի և քրդերի հետ:

    
Սրապիոն Գևորգյանը հայտնում է, որ շատ հաճախ հենց «թաքուն» հայերն են կապ հաստատում Հայաստանցի զբոսաշրջիկների հետ և իմանալով որ իրենց բնակավայր ժամանածները հայեր են` իրենք են առաջինը մոտենում, պատում իրենց մասին, կամ հրավիրում իրենց տուն:
Շուտով «Աղթամար տուր» ընկերության աջակցությամբ Սրապիոն Գևոգյանը կհյուրընկալվի նաև Կիլիկյան Հայաստանի պատմական տարածքներում:
Ձեզ ենք ներկայացնում Ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանի տրամադրած ֆոտոշարքը` Արևմտյան Հայստանաից:
    
     «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ

    
    
Աղբյուրը` tigranmets.org
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2825 | 0 | 0
Facebook