Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

10 հետաքրքիր բացահայտում թագուհի Կլեոպատրայի մասին /մաս I/

12:59, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2015 թ.
10 հետաքրքիր բացահայտում թագուհի Կլեոպատրայի մասին /մաս I/


     Մ.թ.ա. 30թ. օգոստոսի 12-ին Ալեքսանդրիայի դամբարանում Եգիպտական թագուհի Կլեոպատրան ինքը վերջ դրեց իր կայնքին:
     Ավելի քան երկու տասնամյակ որպես Եգիպտոսի վերջին անկախ թագուհի` նա անողոք պայքար է մղել իր քույրերի և եղբայրների դեմ, պատերազմել է Հռոմի ապագա կայսեր հետ, ռազմական և սիրային կապի մեջ է եղել Հուլիոս Կեսարի և Մարկոս Անտոնիոսի հետ:

Թեև Կլեոպատրան միշտ էլ վկայակոչվել է որպես պատմության մեջ ամենավառ և գայթակղիչ կերպարներից մեկը, բայց նրա կյանքի մանրամասները կա'մ հայտի չեն, կա'մ էլ ներկայացվում են առասպելական պատումներով:

1. Կլեոպատրան եգիպտացի չէր

Չնայած Կլեոպատրան ծնվել է Եգիպտոսում, սակայն նրա ընտանիքը ծագումով Մակեդոնիայից /Հունաստան/ էր, Պտղոմեոս Լագոսի` Ալեքսանդր Մակեդոնացու ամենամտերիմ զինակիցներից մեկի սերունդը: Վերջինս Եգիպտոսի իշխանության գլուխ է անցնում Ալեքսանդրի մահից հետո և հիմք դնում հունախոս կառավարիչների դինաստիային, որը շուրջ 3 դար է տևում: Կլեոպատրան, ծագումով եգիպտացի չլինելով, ընդունում է իր երկրի սովորույթները և դրանց հարազատ մնում` դառնալով պտղոմեոսյան ծագման առաջին անդամը, որը գիտեր եգիպտերեն:

2. Կլեոպատրան արյունապղծության արդյունք էր

Շատ թագավորական տների նման Պտղոմեոսյան դինաստիայի անդամները հաճախ ամուսնանում էին ընտանիքի անդամների հետ` իբր անարատ ու անխառն պահելու ազնվական արյունը: Կլեոպատրայի նախնիները ևս ամունական կապի մեջ էին իրենց քույրերի և եղբայրների հետ, և ամենայն հավանականությամբ նրա ծնողները նույնպես քույր ու եղբայր էին: Սովորույթի տրամաբանական շարունակությամբ Կլեոպատրան ինքը ամուսնանում է իր երկու դեռահաս եղբայրների հետ, որոնցից յուրաքանչյուրը հանդես էր գալիս իբրև նրա ամուսին և ուղեկցում էր նրան ղեկավարման տարբեր ժամանակաշրջաններում:

3. Կլեոպատրայի գեղեցկությունը նրա ամենամեծ առավելությունը չէր

Կլեոպատրայի մասին պատմությունները նրան ներկայացրել են որպես այլասերված սեքսուալ կերպար, որն իր այդ հատկությունը օգտագործում էր նպատակներին հասնելու համար: Սակայն նա ավելի աչքի է ընկել ինտելեկտով, քան արտաքնապես. գիտեր տասնյակ լեզուներ, կրթվել էր մաթեմատիկայի, փիլիսոփայության, ճարտասանության և աստղագիտության ասպարեզներում, և եգիպտական աղբյուրները ավելի ուշ նրան բնութագրել են որպես կառավարիչ, ով «գիտնականների շարքին էր դասվում և մշտապես շրջապատված էր գիտակ մարդկանցով»:

Կլեոպատրան երբեք էլ աչքի չի ընկել ֆիզիկական գրավչությամբ, ինչպես ամրացել է մեր պատկերացումներում. նրա պատկերով մետաղադրամները հստակ ցուցադրում էին նրա տղամարդկային դիմագծերն ու մեծ քիթը, թեև ասում են, որ Կլեոպատրան միշտ հրամայում էր իրեն պատկերել տղամարդկային մկանուտ կազմվածքով, որպեսզի այդպիսով ընդգծեր իր ուժը:

Ինչպես Պլուտարքոսն էր ասում, նա ոչ թե անհամեմատելի գեղեցկություն ուներ, այլ անհամեմատելի հմայք:

4. Կլեոպատրան անմասն չէր իր քույր ու եղբայրների մահվան մեջ

Բռնությունն ու սպանությունները Պտղոմեոսյան գերդաստանում դարձել էին ավանդույթ, ինչպես ներընտանեկան ամուսնությունները: Կլեոպատրայի առաջին ամուսինը` Պտղոմեոս XIII-ը փախչում է Եգիպտոսից, երբ նա փորձում է իր ձեռքը վերցնել ողջ իշխանությունը, և ավելի ուշ հանդիպում են քաղաքացիական պատերազմում: Կլեոպատրան, միավորվելով Հուլիոս Կեսարի հետ, պարտության է մատնում Պտղոմեոս XIII-ին, որը խեղդվում է /գուցե խեղդում են/ Նեղոս գետում: Այնուհետ Կլեոպատրան ամուսնանում է իր կրտսեր եղբոր` Պտղոմեոս XIV-ի հետ: Ասում են` վերջինիս հենց ինքն է սպանել, որպեսզի իր որդուն գահակից դարձնի: Մ.թ.ա. 41թ. նա սպանել է տալիս նաև քրոջը` Արսինոյին` համարելով նրան գահի համար պոտենցիալ հավակնորդ:

5. Կլեոպատրան դերասանական հատկություններով էր օժտված

Կլեոպատրան հավատում էր, որ ինքն ասատվածուհի է և շատ հաճախ էր դիմում նենգ կամ գուցե պարզապես սրամիտ արարքների, որպեսզի մեծացներ իր համակիրների բանակը և ընդգծեր իր աստվածային էությունը: Վառ օրինակներից մեկն այն է, երբ Պտղոմեոս XIII-ի հետ ընդհարումների ժամանակ ցանկանում էր հանդիպել Հուլիոս Կեսարին, իմանալով հնարավոր խոչընդոտների մասին` ինքն իրեն փաթաթում է գորգի մեջ /ըստ որոշ աղբյուրների` սպիտակեղենի կույտի մեջ/ և ուղարկել տալին Կեսարի մոտ: Այդ միջադեպից հետո է, որ նրանք դառնում են դաշնակիցներ և սիրեկաններ:

Երկրորդ միջադեպն արդեն Մարկոս Անտոնիոսի հետ է կապված: Տարսոնում Կլոսպատրան նրա առաջ է հայտնվում պերճաշուք Աֆրոդիտեի կերպարանքով: Մարկոս Անտոնիոսը, որն իրեն համարում էր հունական աստված Դիոնիսոսի վերամարմնավորումը, միանգամից գակթակղվում է նրա կերպարով:
    
    
     /շարունակությունը` այստեղ/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
11912 | 1 | 0
Facebook