Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԻՆ Լոռու վարչության «աննկարագրելի սխրագործությունը»

Վարդանյան
Հեղինակ`
Վարդանյան
03:51, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
ԱԻՆ Լոռու վարչության «աննկարագրելի սխրագործությունը»
     26.07.2015 թ.-ին Լոռու մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ Լոռու մարզի ԱԻՆ վարչության պետ պարոն Անտոնյանը չփայլեց մասնագիտական և մարդասիրական ունակություններով: Հավելեմ, որ պապիկս՝ Սոս Վարդանյանը, սույն թվականի նույն օրը «Բելոռուս» մակնիշի տրակտորով ընկել էր Ձորագետի կիրճը: Անհապաղ օգնություն էր անհրաժեշտ և ՀՈՒՅՍ կար նրա կյանքը փրկել: Սակայն պարոն Անտոնյանի հրահանգով փրկարարները հապաղեցին, այնուհետև որոնումները ձորում հետաձգվեցին: ԱԻՆ ծառայության աշխատողները ժամանել էին առանց համապատասխան տեխնիկայի և գույքի, նույնիսկ չունեին անհրաժեշտ լապտերներ և լապտերների մարտկոցներ: Չունեին գոնե 1 մետրանոց ճոպան: «Կարմիր խաչ» կամավորական ջոկատից վերցրեցին ճոպան, որի երկարությունը ընդամենը 22 մ էր, որով ԱԻՆ ոչ մի աշխատակից չհամարձակվեց իջնել կիրճ, իսկ պարոն Անտոնյանը հայտարարեց որ իրենք «միայն կրակ մարողներ են՝ огнетущитель-ով ու չունեն համապատասխան աշխատակիցներ»: Մենք նրան հարցնում էինք, թե ում կարող ենք դիմել օգնություն ստանալու, նույնիսկ պատրաստ էինք դրա համար վճարել ցանկացած գումար, իսկ նա պատասխանում էր թե ոչինչ չի կարող ասել ու թե դա իբր միայն մե՛ր խնդիրն է: Այդպե՞ս եք պատրաստվում մարդկանց կյանքեր փրկել, միայն ձևի համա՞ր եք աշխատակիցներ պահում: Եթե նման դեպք ձեր հետ պատահեր, նորի՞ց դուք միայն огнетущитель պետք է օգտագործեիք... Իսկ ու՞ր մնաց ՄԱՐԴ լինելը, ի վերջո մարդկային կյանքի հետ գործ ունեք, մի քանի րոպեն անգամ ճակատագրական կարող էր լինել... Ինչպես տեսնում ենք՝ տարբերություն չկար Լոռու ԱԻՆ ներկայիս վարչության պետի և ԱԻՆ Լոռու մարզի վարչության պետի ԴԱՏԱՐԿ ԱԹՈՌԻ միջև, որի համար ցավում ենք, քանի որ սա պարոն Անտոնյանի «փայլուն, բարեհամբավ» կարիերայի առաջին դեպքը չէ:
     ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Ստեփանավանի «Կարմիր Խաչ» փրկարար կամավորական ջոկատին՝ ի դեմս Արմեն Առաքելյանի, Երևանից ժամանած ԱԻՆ փրկարարական հատուկ խմբի աշխատակիցներին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին իրենց աշխատանքն անձնվիրաբար կատարելու համար:
     Shamshyan.com և այլ լրատվական կայքեր, եթե եղելությունից տեղյակ չեք, կխդնրեի ապատեղեկատվություն չտարածել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3201 | 0 | 0
Facebook