Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զատկի կղզու առեղծվածի բացահայտման ճանապարհին

12:04, կիրակի, 02 օգոստոսի, 2015 թ.
Զատկի կղզու առեղծվածի բացահայտման ճանապարհին


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Զատկի կղզին ընդգրկում է ավելի քան 64 քմ տարածություն Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում և գտնվում է Չիլիի արևմտյան ափից մոտ 2.300 մղոն հեռավորության վրա: Տեղացիներն այն անվանել են Ռապա Նուի (Rapa Nui: Rapa Nui, Spanish: Isla de Pascua), սակայն հետագայում այն անվանափոխվել է` դառնալով Զատկի կղզի (Easter Island)` ի պատիվ 1722թ. Ադմիրալ Յակոբս Ռոգվինի գլխավորությամբ դանիական արշավախմբի` կղզին բացահայտելու օրվան:

19-րդ դարում կղզին բռնակցվել է Չիլիին և այժմ դարձել է զբոսաշրջային ամենապահանջված վայրերից մեկը: Զբոսաշրջային փառքն ու գրավչությունն ապահովում են մոտ 900 քարե հսկա արձանները` 4 մետր բարձրությամբ, մոտ 13 տոննա քաշով, որ թվագրվում են հին դարերով և կոչվում են Մոա (mo‘ai): Ամենամեծն (Պարո) ունի մոտ 10 մետր բարձրություն և 82 տոննա քաշ: 1774թ.-ին Ջեյմս Կուկի շնորհիվ պարզ դարձավ, որ այն բլուրը, որտեղ տեղակայված էին արձանները, ակտիվ հրաբուխ է եղել, որի պատճառով արձանները սկսվել են ավիրվել` մասամբ կամ ամբողջովին հողի տակ անցնելով: Միայն 2012թ. պեղումների շնորհիվ պարզվեց, որ դրանք ոչ թե սոսկ գլուխներ են, այլ ամբողջական մարդկային մարմնի արձաններ:

Սակայն ովքե՟ր և ի՟նչ նպատակով են դրանք ստեղծել…

Դանիացիների ժամանման ժամանակ կղզում երկու ցեղ էր ապրում. մեկը` /Ha-nau-aa-epe/ կարմրամազ սպիտակամորթների, ովքեր մոտ 2 մետր հասակ ունեին, մյուսը /Ha-nau-mo-moko/` փոքր ականջներով մարդկանց: Ընդունված էր կարծել, որ արձանները վերջիններս են ստեղծել` առաջին ցեղի ճնշման տակ, պատկերելով հենց նրանց, քանի որ արձաններն ունեին երկար ականջեր և բավականին բարձր էին: Պատմությունը վկայում է նաև 1760թ. ցեղերի բախման մասին, որի արդյունքում երկար ականջներով ցեղից միայն մեկն է փրկվում:

Կար կարծիք /Էրիկ վոն Դանիկեն/, որ դրանք այլմոլորակային ուժերի ձեռքի գործ են, քանի որ տեղացիները իրենց ունեցած տարրական գործիքներով ուղղակի ի վիճակի չէին լինի դրանք կերտել (3 հասուն տղամարդ, 3 օր շարունակ աշխատելով ժամանակակից գործիքներով, կարողացել են կերտել միայն 5 մետրանոց 1 գլուխ): Այդուամենայնիվ, միայն քարերի ծավալային մեծությունը հաշվի առնելով` կասկածելի է դառնում դրանց` սովորական մարդկանց կողմից ստեղծվելը կամ դրանք պատվանդանների տեղադրելը: Մեկ այլ վարկածով դրանք խաղաղօվկինոսյան Մու քաղաքակրության մնացորդներ են:

Չնայած վերջին տարիներին կղզին ու արձանները աստիճանաբար սկսել են կորցնել իրենց առեղծվածային իմաստը, սակայն դրանց ստեղծման նպատակային դրդապատճառները դեռևս մնում են չբացահայտված:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9130 | 0 | 0
Facebook