Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկիրը այսպիսին կլինի

20:49, կիրակի, 03 փետրվարի, 2013 թ.
Երկիրը այսպիսին կլինի

Այ', երկիրը սա է, մեր Հայաստանի Հանրապետությունը:Կարո՞ղ եք նման ուրիշ պետություն ցույց տալ:Իհարկե ոչ:Ո՞ր երկրի գյուղերում գյուղապետարանի հավաքարարներից մինչև գյուղապետերը կզբաղվեն նույն հայրենանվեր գործով:Ուրիշ ո՞րտեղ գյուղապետերը, տնօրենները իրենց աշխատանքը կթողնեն, կընկնեն անձնագիր հավաքելով, ինչ է բնակիչները «ճիշտ» ընտրություն անեն և գնան դեպի ապահով Հայաստան:Բնականաբար ուրիշ ոչ մի երկրում:
     Լավ, թողնենք գյուղապետերին:Էլ ուրիշ ո՞վ ունի ցեղասպանություն, ՄԵԾ ԵՂԵՌՆ:Կամ ուրիշ ո՞ր ունեցողը մոռացության կտա նման փաստը:Ցեղասպանության հարցը կարող է դառնալ հազարավոր ֆիլմերի և գրքերի թեմա:Բայց ի՞նչի համար:Ի՞նչու հիշել մեր պատմության ողբերգական էջերը:Պետք է լավատես լինել:Դրա փոխարեն կարող ենք բոլորով հպարտանալ մեր ազգի խայտառակիչ Քիմ Քարդաշյանով:Ցեղասպանության շոշափումը կարող է հայրենասիրություն ծնել, բա դա մեզ պե՞տք է:Չե՞ որ քարդաշյաններին սիրելով կարող ենք հաճոյանալ բոլորիս կողմից սիրված պարսիկ տուրիստներին:Նրանց դուր կգա հայերի մեջ տենել քարդաշյանատիպ կենդանիների:Կարևոր հարցեր են չե՞:Նմանատիպ հարցերի մեծ պաշար ունեմ, բայց ժամանակ չունեմ դրանք ընծայելու:
     Ամենավատը այն է, որ մարդիկ հոգնել են պայքարելուց, հոգնել են անիմաստ, անարդյունք պայքարից:Հիմա եմ հասկանում Պ.Սևակի տողերի խորությունը. «Ի՞նչի համար, Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»:Պատրաստ եմ ճակատս այնքան սիրով ու նվիրումով պատեպատ տալ, որ մյուսներն էլ միանան և քանդվի անարդարությամբ, տգիտությամբ, արյունով կառուցված պատը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
6
Չհավանել
0
6182 | 31 | 0
Facebook