Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՍԱՑԻՆՔ ՄԱՐՄԱՐԱՇԵՆ, ՈՄԱՆՔ ՀԱՍԿԱՑԱՆ ՄԱՐՄԱՐԻ ՇԵՆ

20:22, կիրակի, 03 փետրվարի, 2013 թ.
ԱՍԱՑԻՆՔ ՄԱՐՄԱՐԱՇԵՆ, ՈՄԱՆՔ ՀԱՍԿԱՑԱՆ ՄԱՐՄԱՐԻ ՇԵՆ

Մարզերի խնդիրները շատ ու շատ են, բայց եթե անդրադառնանք մեկ գյուղի հիմնախնդրին, ապա դրանց բազմազանություն պարզ կդառնա: Օրինակ, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղն իր փոքրիկ և «մաքուր» տարածքով: Այստեղ խնդիրները շատ են, բայց կարևորներից է հատկապես այն, որն բանկիչներն անվանում են « չարիքի բուն»: Տարածքը նախկինում ազատ տարածություն էր, որի հարևանությամբ տներ են կառուցված: Չնայծ այս հանգամանքին մի քանի « խելոքներ» որոշեցին, որ կարելի է այս տեղանքից մարմար ստանալ.

Ասեցինք Մարմարաշեն, ոմանք հասկացան մարմարի շեն:

Գյուղապետարանի աշխատակցի հետ զրուցից պարզ դարձավ, որ աշխատանքներ տարվում են գարշահոտ տարածքը վերացնելու համար, բայց ինչպես տեսնում ենք, ապարդյուն:

Ամբողջ տարածքը դարձել է աղբանոց: Բնակիչների դիմում- բողոքներին ոչ մի անձագանք չկա: Խեղճ ու անճար գյուղացին գյուղի զով օդը շնչելու փոխարեն, ամեն օր գարշանք է զգում: Տարածքը մաքրելու փորձեր արվեց որոշ ժամանակ առաջ, բայց միևնույնն է աղբը շարունակում է ավելանալ: Հարակից ճանապարհով դժվարությամբ են անցնում բեռնատար մեքենաները, տարածությունը ստեղծում է հակասանիտարական վիճակ:

Արդյոք այս խնդրին լուծում կտրվի, թե կշարունակի փայլել նույն մաքրությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5181 | 0 | 0
Facebook