Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՇՏԱՊ. Պաշտոնի չարաշահում

Эндрю Арутюн
Հեղինակ`
Эндрю Арутюн
13:26, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
ՇՏԱՊ. Պաշտոնի չարաշահում

ՇՏԱՊ. Պաշտոնի չարաշահում


    

2003թ.-ին այցելում են Երևան Պռոշյան փողոց 19 հասցեում գտնվող Քարանձավ ռեստորան վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը իր ամուսնու՝ Գագիկ Խուդավերդյանի հետ, և ինձ՝ սեփականատիրոջս հայտնում, որ իբր օբյեկտի մի մասը իրենց սանիկինն է՝ Ամերիկայում բնակվող, և կա կտակ իբր: Մենք ցույց տվեցինք, որ հասցեն ողջ մերն է, կան սեփականության վկայականներ, տունը գնել են 2 գործարքով և նման մարդիկ և նման ամերիկացու իրավունք գրանցված չէ:

Այդ դատավորը ինձ սպառնաց, ասաց, որ դու դեռ կտեսնես ես ինչերի եմ ունակ:

Եվ այդպես էլ եղավ. իմ ողջ օրինական սեփականությունը Կարինե Հակոբյանը կեղծ փաստաթղթերով (կտակ, լիազորագրեր, մահվան վկայական և այլն) տիրացավ իմ օրինական գույքին և այժմ էլ ինձ ցանկանում է վտարել և քանդել իմ 1000քմ շինությունը: Այնքան հզոր է, որ դատախազության քրեական գործերը՝ որոշումները հարուցման դատարաններով վերացնում է և այդ հանցավոր խումբը անպատիժ է մնում դատարանների միջոցով: Այդ կինը արդարադատության համակարգի աշխատող է՝ դատավոր: Խնդրում եմ սույն հաղորդումը տարածել ողջ համացանցով, բոլորին, որպեսզի բոլորը տարածեն:

Անգամ ՀՀ նախագահի աշխատակիցները գործն ուսումնասիրելուց հետո գտել են, որ կան ակնհայտ աղաղակող խախտումներ և կեղծիքներ, որոնք կատարվել են դատարաններում:

Խնդրում եմ շտապ տարածելու բոլորին:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
4877 | 1 | 0
Facebook