Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՒնենք և չունենք

Ինգա Հայրիյան
23:22, շաբաթ, 02 փետրվարի, 2013 թ.
ՈՒնենք և չունենք

Յուրաքանչյուր քաղաք իր քաղաքացու և բնակչի համար ամենալավն ու գեղեցիկը պիտի լինի: Շատ վատ եմ զգում, երբ իմ քաղաքացիների կողմից լսում եմ/ինչն, ի դեպ հաճախ ե պատահում/., կամ էլ` < Էս ինչ երկիրա, այ մարդը պիտի Ռուսաստանում ապրի> և նմանատիպ այլ արտահայտություններ:Չարժեզրկելով պետությանս և ոչ մի քաղաք` այնուամենայնիվ, Հրազդանից հեռու չեմ պատկերացնում կյանքը:Իմ քաղաքը շատ խնդիրներ ու պրոբլեմներ ունի, ունի նաև ձեռքբերումներ: Որպես լրագրող, հարկ եմ համարում նախ խնդիրների մասին խոսել: Ժամանակին համարվելով հանրապետությունում 4-րդ խոշոր արդյունաբերական քաղաքը` Հրազդանում այսօր բացակայում են աշխատատեղեր և մեծ թիվ է կազմում գործազրկությունը: Արդյունաբերական արտադրանք ապահովող երկու խոշոր գործարանները`և, այսօր այն նույն թափով չեն աշխատում, ինչ տարներ առաջ` բացի դրանից ստեղծելով բնապահպանական լուրջ խնդիրներ:Եթե այս ամենին էլ գումարենք Հրազդանի երկաթի հանքը, որ շահագործման պարագայում Հրազդանը կզրկվի և մաքուր օդից, և մաքուր ջրից ու բուսականությունից, էլ չեմ խոսում քաղաքացիների առողջության մասին, ապա ավելորդ է անգամ մտածել, թե երբեմնի գեղեցիկ և հզոր քաղաքը ապագայի ինչ տեսլական կունենա: Հրազդանում քիչ են նաև ժամանցի վայրերը, իսկ եղածներն էլ չեն հրապուրում իրենց ոչ բարվոք պայմաններով:Եթե համեմատության մեջ դնենք քաղաքիս դրական և բացասական հատկանիշները, կարող ենք արձանագրել.

Ունենք հզոր գործարաններ, բայց չունենք գոհ ու լավ վարձատրվող բանվորներ, ունենք քիչ թե շատ բարեկարգ փողոցներ, ինչը չենք կարող ասել բակերի, խաղահրապարակների մասին, ունենք բարձրակարգ շենքեր ու նաև առանձնատներ, չունենք այդ շենքերի գեղեցիկ մուտքեր և բոլոր բնակարաններում ապրող քաղաքացիներ, ունենք թանգարան, պատկերասրահ ու մշակույթի մի երկու տներ, բայց չունենք այդ վայրերի հանդեպ հետաքրքրություն վայելող քաղաքացիներ, ունենք շատ շքեղ ու հիմնանորոգված բժշկական կենտրոն և նաև ծննդատուն, բայց ում է պետք, երբ դիահերձարանն ուղիղ ծնարանի պատուհանին է նայում, ունենք ջրամատակարարման լրիվ նոր համակարգ, բայց չունենք երաշխիք, որ այդ ջրագծերը մաքուր ջուր են տալիս, ունենք լավ կամ վատ, անշուք կամ շքեղ դպրոցներ ու պարտեզներ, ունենք էլի շատ լավ կամ վատ վայրեր, բայց ում է այդ ամենը պետք, երբ դեռ իմ քաղաքում մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ Երևանն ու Աբովյանն ավելի լավն են, իսկ Ռուսաստանում կյանքը` մի ուրիշ հաճույք:


    

Հ.Գ. Որքան էլ շատ են խնդիրները, բայց այդ ամենի կողքին կա մի ճշմարտություն ինձ համար. Իմ Հրազդանը` իր խնդիրներով ու պրոբլեմներով, իր անբարեկարգ փողոցներով ու բակերով, իր աղտոտված օդով ու ջրով, էլի համար մեկ քաղաքն է աշխարհում` ամենագեղեցիկն ու ամենաինքնատիպը, անխնդիրն ու մաքուրը: Քանզի որքան էլ խնդիրները շատ լինեն, սեփականությանը վերաբերում են խնամքով, փայփայում ամեն ծալքն ու փորձում մաքրել աղտից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4465 | 0 | 0
Facebook