Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեծ Եղեռնին նվիրված ակցիա Աստրախանի Հայ Առաքելական Սբ Հռիփսիմե եկեղեցու բակում

01:20, կիրակի, 12 հուլիսի, 2015 թ.
Մեծ Եղեռնին նվիրված ակցիա Աստրախանի Հայ Առաքելական Սբ Հռիփսիմե եկեղեցու բակում
    
Հուլիսի 12-ին, Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի` Վարդավառի օրը, Աստրախանի կենտրոնում, Հայ Առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում, տեղի «Երկրապահ կամավորականներ» -ի միության և «Տիգրան Մեծ» Բարեգրծական Հիմնադրամի նախաձեռնությամբ, տեղի կունենա Մեծ Եղեռնի 100 ամյա հիշատակին նվիրված մեծ ֆլոշմոբ-ակցիա, որի ընթացքում ակցիայի մասնակիցները կպարզեն Երևանից ՌԴ մեկնած, Ցեղապանության 100 ամյակի խորհուրդը կրող` 100 մետր երկայնք ունեղոց Հայոց Եռագույնը: Միջոցառման մասնակիցները շրջան կկազմեն և Աստրախանի կենտրոնում 100 վայրկյան լռությամբ կհարգեն Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

    
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը կոչ է անում Աստրախան քաղաքի և Աստրախանի մերձակայքի հայ համայնքներին` միանալ և մասնակցել նախաձեռնությանը, որը կտեսագրվի և կլուսանկարահանվի: Միջոցառումից հետո կպատրստվեն Ցեղասպանությունը դատապարտող բազմալեզու հոլովակներ և կտարածվեն ողջ աշխարհով մեկ:

    
Աղբյուրը` tigranmets.org
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2481 | 0 | 0
Facebook