Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանին դատի են տվել Բաղրամյանի դեպքերի առիթով

05:29, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Հայաստանին դատի են տվել Բաղրամյանի դեպքերի առիթով
     Aravot.am-ը գրում է. «Ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության անդամ Դանիել Իոաննիսյանը, որը նաեւ նշեց, որ այդ հայցը շտապ ընթացակարգով իրենց շահերը պաշտպանող փաստաբանները ներկայացրել են գիշերը: Իոաննիսյանի խոսքերով` այդ շտապ հայցում ներկայացված է, որ այստեղ՝ Հայաստանում, բողոքի ցույց անող քաղաքացիների առողջությանն ու կյանքին կարող է վտանգ սպառնալ, քանի որ հունիսի 23-ին նույն ակցիայի ժամանակ 25 քաղաքացի բուժօգնության է դիմել, 5-ը՝ վերակենդանացման բաժնում են եղել, ՀՀ ոստիկանապետն էլ հայտարարել է, որ ավելի խիստ մեթոդների են դիմելու ցուցարարների նկատմամբ: Բացի այս, հայցում մանրամասն ներկայացվել են ոստիկանության եւ իշխանությունների կողմից կատարված բոլոր իրավախախտումները՝ լրագրողների աշխատանքի խոչընդոտում, խաղաղ հավաքների ժամանակ անձանց նկատմամբ բռնությունների կիրառում, բերման ենթարկված անձանց սահմանված ժամկետից ավելի ոստիկանական բաժիններում պահելը: «Նշել ենք, որ այս նույն վտանգը եւս մեկ անգամ սպառնում է ՀՀ քաղաքացիներին», -ասաց Իոաննիսյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ քանի որ հայցը շտապ ընթացակարգով է, արդեն որեւէ լուր կա՞ դրանից, ի՞նչ է հետեւելու հայցը վարույթ ընդունելուց հետո, եւ եթե հօգուտ իրենց վճիռ կայացվի, ապա ինչ է այն նախատեսում: Այս առնչությամբ Իոաննիսյանն ասաց. «Հայցը ստացել են, հնարավոր է այն մերժեն, հնարավոր է՝ ոչ: Եթե վարույթ ընդունվի, բավականին արագացված ընթացակարգով քննելու են ու վճիռ հրապարակեն: ՄԻԵԴ-ը պարտավորեցնելու է ՀՀ իշխանություններին վերականգնել մեր խախտված իրավունքները, միջոցներ ձեռնարկել մեր իրավունքները կրկին չխախտելու վերաբերյալ»: Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք հայց են ներկայացրել ՀՀ իրավական մարմիններին շրջանցելով, քանի որ իրական վտանգ կա քաղաքացիների կյանքի համար. «Մենք մինչեւ հիմա Բաղրամյան պողոտայում ծանր տեխնիկա ենք տեսնում, 4 միավոր մարտական տեխնիկա, որոնք օգտագործում են մարտական գործողությունների ժամանակ, 4 հատ ջրցան մեքենաներ ենք տեսնում, էլ չեմ ասում ոստիկանների մեծ քանակի մասին, էլ չեմ ասում ոստիկանապետի սպառնալիքների մասին: Այս հայցը շատ կարեւոր է եւ եթե հօգուտ մեզ վճիռ լինի, այն պարտադիր է կատարման ՀՀ իշխանությունների համար: Եթե չկատարի, ուրեմն հարկադիր ծառայությունն է ի կատար ածելու: Հայցի հիմնական իմաստն այն է, որ ՀՀ իշխանություններն այս օրերին իրենց պահվածքը փոխել են: Երեկ փոխոստիկանապետ Օսիպյանն ասել է՝ ուժ չեն կիրառի, արդեն խնդրելով են խոսում, ասում են՝ ժողովուրդ ջան, խնդրում են մի աղմկեք, պահպանեք համակեցության կանոնները: Սպառնալիքի ոճից հետ են կանգնել: Այս ամենը կապված է հայցի հետ, որովհետեւ ՄԻԵԴ-ը պիտի որ բացատրություն պահանջած լինի ՀՀ իշխանություններից, հիմա իրենք իրենց մեղմ վարքագծով փորձում են ՄԻԵԴ-ին համոզել, որ վտանգ չի սպառնում: Կարեւորն այն է, որ հիմա ՄԻԵԴ-ը գիտակ է այստեղ տեղի ունեցող իրական դեպքերի մասին» » ։
    

    
Աղբյուրը` Aravot.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4461 | 0 | 0
Facebook