Հարցազրույց Երգիչ և Ֆոտոմոդել Արման Մելիքյանի հետ
[vid:0]Վերջերս հայտնվել է AMVA կեղծանունով երգիչ, ում երգերն լսլելի են դարձել բավականին մեծ լսարանի կողմից: Մենք հնարավորություն ունեցանք փոքրիկ հարցազրույց անցկացնել Արման Մելիքյանի հետ, ով բացի այն, որ զբաղվում է երգարվեստով նաև իր տարերքն է համարում զբաղվել ֆոտոմոդելային գործունեությամբ: Ինչո՞ւ ընտրեցիք AMVA կեղծանունը: Դա ինձ համար կարևոր մարդկանց անունների հետ է կապված, որն իր մեջ ամփոփում է սեր, հավատարմություն, ուժ, կյանք: Այս տառերն իմ ծնողների, իմ և իմ ազգանվան առաջատառեռն են: Ե՞րբ և ինչո՞ւ սկսեցիք զբաղվել երգով: Երգի մասին երազել եմ դեռ մանուկ հասակից: Երբ ընտանիքում խնջույքներին հավաքվում էին, ես սիրում էի լինել կենտրոնում և երգել: Երազել եմ դառնալ հայտնի մարդ, բայց ոչ այն հայտնիներից, ովքեր աստղային հիվանդությամբ են տառապում: Ինքս շատ բաներ եմ սիրում անել` նվագել, պարել, սիրում եմ թատերական արվեստ, գծագրություն, ու շատ նմանօրինակ բաներ, սակայն վերջնակետ ինձ համար երգելն է: Երգն իմ էությունն է, իմ մի մասնիկը, որով ես ապրում եմ: Ո՞վ է զբաղվում ձեր ձայնի մշակմամբ: Այս պահին աշխատում եմ Գևորգ Գևորգյանի հետ, ով ինձ համար ոչ միայն լավ ուսուցիչ և լավ ընկեր, այլ նաև շատ թանկ մարդ: Ո՞ւմ հետ կցանկանայիք ընդլայնել ձեր համագործակցությունը: -Այս պահին մտքումս չունեմ կոնկրետ անուններ, ում հետ կհամագործակցեի, սակայն եթե գտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ինձ հետ համագործակցել, ես մեծ սիրով կաշխատեմ նրանց հետ: Կպատմե՞ք ձեր երազանքների մասին: -Ամենաառաջնային ու միակ երազանքս դա կապված է երգի հետ: Այն ավելի շատ նպատակ է արդեն, քան երազանք: Ցանկանում եմ շատ որակյալ ձայն ունենալ: Ինչի՞ց եք վախենում: Շներից, որովհետև փոքր ժամանակից միշտ ինձ կծել են: Ինչու ոչ նաև ագրեսիվ մարդկանցից: Շատ անգամներ խելոք մարդկանցից: Կխոսե՞ք ձեր ապագայի պլանների մասին: Չէի ցանկանա ապագայի մասին շատ բաներ խոսել, քանի որ դեռ զարգանալու և աճելու ճանապարհին եմ: Շատ չեմ սիրում խոսել ապագայից, սակայն առաջիկայում նախատեսում եմ ունենալ իմ անձնական երգերը և տեսահոլովակները: Ի՞նչ դեր ունի փողը ձեր կյանքում: Ինձ համար գումարը չի կարող լինել արժեք: Այն պարզապես միջոց է պահանջմունքները բավարարելու համար: Գումարը եղել է, որպեսզի ծախսել: Ո՞ւմ եք վստահում այս կյանքում: Վստահում եմ ծնողներիս և ինձ հարազատ մարդկանց: Իմ կյանքում կա առավել կարևոր մի մարդ, ում ավելի շատ եմ վստահում, ով շատ կարևոր ու թանկ է ինձ համար: Դա իմ քույրն է Անի Ենգիբարյանը: Ինչ է ձեզ համար ժամանակը: Կյանքում այն միակներից է, որին ետ դարձնելն անհնար է: Ժամանակի ոսկիությունը վերջերս առավելապես զգացի ու գիտակցեցի: Պետք է կարողանալ ճիշտ կառավարել ժամանակը և ամեն մի վայրկյանն օգտագործել նպատակային ու ճիշտ ձևով: Որտե՞ղ եք ձեզ պատկերացնում ապագայում: Մոտ ապագայում հնարավոր է լինեմ Ֆրանսիայում, սակայն միշտ օտար երկիրն ժամանակավոր է ինձ համար, քանի որ հայրենիքում ես ինձ ավելի լավ եմ զգում: Ես մշտապես ետ եմ գալիս իմ երկիր ու ինձ Հայաստանում եմ տեսնում: Ինչպիսինն է Արմանը տանը և դրսում: Չկա ոչ մի կտրուկ տարբերություն: Ես տանն էլ դրսում էլ նույնն եմ` առույգ, ճկուն, ուրախ, ժամանցասեր, ակտիվ, լուրջ: Կախված է օրվա տրամադրությունից: Սիրում եմ, որ մարդը հանդես է գալիս իր տեսակով` այնպիսին, ինչպիսին որ կա: Կյանքում ո՞ւմ առջև եք ձեզ պարտավորված զգում: Ծնողներիս և հարազատ մարդկանց, ով իմ կողքին են եղել ու կան: Ի՞նչ դեր ունի հավատքը ձեր կյանքում: Եթե չլլիներ հավատքը Աստծո ես ինձ կզգայի դատարկ մարդ: Այն կարևոր է ինձ համար, այն մշտապես ինձ ուժ է տալիս, որ չհիասթափվեմ: Ի՞նչ կհավելեք վերջում: Եթե ինչ որ մեկը նպատակ կամ ցանկություն ունի թող վազի դրա հետևից, անհնարինը հնարավոր դարձնի: Մարդն անիմաստ չպետք է ապրի: Պետք է միշտ երազել ու քայլի իր երազանքի ուղղությամբ |