Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևի մտերիմ ընկեր

Ancanotuhi
Հեղինակ`
Ancanotuhi
18:18, ուրբաթ, 01 փետրվարի, 2013 թ.
Երևի մտերիմ ընկեր

Մի սուր զգացում հայտնվեց սրտումս, սկսեց խեղդել ինձ, ցանկացա բարձր բղավել, բայց հասկացա, որ նույն վիճակում կամ ավելի վատ ես եմ քեզ գցել:Երբեք չէի մտածի, որ այդքան ցավ կզգամ, որ կխանդեմ «մտերիմ ընկերոջս»:Երբեք չէիր ասել այդ մասին:Մտածում էի միայն ես եմ, միայն ինձ ես շատ սիրում, իբրև որպես «մտերիմ ընկեր»:

Քեզ կորցնելու վախը միշտ էլ եղել է սրտումս, միշտ էլ վախեցել եմ քեզ հիասթափեցնել:Գիտեի, թեկուզ հեռու ես, բայց հաստատ իմ մասին ամեն ինչ գիտես ու փորձում էի ամեն ինչ ճիշտ անել, որ երբեք կարծիքդ չփոխես իմ մասին:Այն հարցին, թե կարողա քեզ եմ սիրում, միշտ ասում էի չէէէէէէէէէէէ, ինքը իմ լավ ընկերնա:Բայց իրոք, դու իմ լավ ընկերն ես, իմ հին ու հավատարիմ բարեկամը:Բայց ինչ որ խաղ ես խաղում, խոսում ես բաներ, որոնք մտերիմ ընկերոջ խոսքեր չեն, և ես չեմ կարողանում պատասխանել և թեման փոխում եմ:Իսկ այսօր, այսօր ինչպես երբեք ասացիր ինձ մի բան, որ այս 2 տարիների մեջ երբեք չէիր ասել, բացեցիր գաղտնիքդ, որը պետք է վաղուց ասած լինեիր:Սկսվեց հոգուս ցավը, աչքերս լցվեցին, խանդը խոսեց իմ մեջ:Խանդ, ուղղված մտերիմ ընկերոջը, թե սիրելի անձնավորության, բայց ավելի կողմ եմ առաջին տարբերակին:Ասացիր, որ աշխարհում ամենաշատը ինձ ես սիրում ու նրան:Փորձեցի գրածդ հասկանալ...որպես ընկեր էիր նրան սիրում թե…բայց չկարողացա հասկանալ:Դու կարող էիր նրա մասին ինձ վաղուց ասել, որպեսզի այսօր նամակդ հասկանալի լիներ ինձ, այլ ոչ թե մեկնաբանեի բազում երևիներով…Ինչու չէիր ասում, ինչին էիր սպասում, ինչու էին քո բոլոր SmS-ները այդքան տարօրինակ, որ ես չեի կարողանում դրանք կարդալ որպես մտերիմ ընկեր, ու ամեն անգամ դրանց պատասխանելիս ինձ թվում էր թե թատրոն ենք խաղում, որտեղ գլխավոր հերոսուհին ես եմ, իսկ հերոսը դու, ու չկային ուրիշ երրորդ անձիք:

Ամեն անգամ կարդում էի տղայի և աղջկա ընկերության մասին հոդվածներ ու ինձ հարց էի տալիս`արդյոք կա այդպիսի ընկերություն:

ՈՒ հիմա էլ հարցս անփոփոխ է մնում:Տղայի և աղջկա միջև ընկերություն երևի կա:Ես ունեմ մտերիմ ընկեր, որի մի SmS-ը խառնեց իմ ողջ ներաշխարհը, ու ես այն համարում եմ պարզապես մտերիմ ընկերոջ խանդ, հաշվի առնելով, որ ես շատ խանդոտ եմ:
     Մի օր այդ հարցի պատասխանը կգտնեմ առանց երևիների, ու դրանում դու ինձ կօգնես, իմ լա'վ ընկեր, իմ հին ու հավատարիմ բարեկամ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8075 | 3 | 0
Facebook