Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը թշնամի պետությունները հնարավոր է օգտագործեն մեր երկրի դեմ

18:02, ուրբաթ, 01 փետրվարի, 2013 թ.
Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը թշնամի պետությունները հնարավոր է օգտագործեն մեր երկրի դեմ

«Մենք» երիտասարդական հայրենասիրական շարժումը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ` հունվարի 31-ի երեկոյան իրականացված մահափորձը: Այդ ո՞վ է մտածել, որ քաղաքական իրավիճակի կամ շահի իր թվացյալ պատկերացումները բավարար են ձեռք բարձրացնելու մի մարդու վրա, ով հանդիսանալով ՀՀ նախագահի թեկնածու, գտնվում է հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում:Նման վարվելակերպը բնորոշ է բնավորությամբ թույլ մարդկանց, որոնք երբեք իրենց տեղը չեն գտնի քաղաքական դաշտում՝ չունենալով որևէ բարոյական հատկանիշ: «Մենք» երիտասարդական շարժումը առողջություն և շուտափույտ ապաքինում է մաղթում Պարույր Հայրիկյանին՝ ցանկանալով անկոտրուն կամք, անգամ նման իրավիճակում:

Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը թշնամի պետությունները հնարավոր է օգտագործեն մեր երկրի դեմ և սևացնեն Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4315 | 0 | 0
Facebook