Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոքրիկ Նժդեհիկներ

13:52, շաբաթ, 13 հունիսի, 2015 թ.
Փոքրիկ Նժդեհիկներ
     Վաղարշապատի Մ.Մաշտոցի անվան հ.1 հիմնական դպրոցում, 4 «ա» դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացվեց խաղ-մրցույթ` «Փոքրիկ Նժդեհիկներ» խորագրով դասվար` (Գայանե Շահինյան):
     Մինչ մրցույթը սկսելը աշակերտները պարեցին, երգեցին և ասմունքեցին` տոգորելով ներկաներին հայրենասիրական շնչով, չընկճվելու, թշնամու առաջ չխոնարհվելու վճռականությամբ: Մանկական շուրթերից հնչում էր սրտահույզ «Ախպերս ու ես» երգը, հայրենասիրական, ռազմաշունչ երգերը` «պիտի գնանք» , «Գարեգին Նժդեհի երգը»: Աշակերտները մեծ հուզմունքով ու ակնածանքով ներկայացրեցին ազգի հերոս, մեծ հայրենասեր Գարեգին Նժդեհի կենսագրությունն ու մտքերը: Գեղարվեստական մասից հետո աշակերտները բաժանվեցին 3 խմբի` «Կարմիր» , «Կապույտ» , «Նարնջագույն»: Նրանք ապացուցեցին իրենց ծնողներին, ուսուցիչներին, որ արժանի են «Փոքրիկ Նժդեհիկ» անունը կրելուն: Խմբերի մեջ ծավալվեց անզիջում պայքար: Էկրանի վրա հնչեցված հարցերին, աշակերտները տալիս էին վարժ և սահուն պատասխաններ: Մրցեցին նաև խմբերի գրագետ և ուշիմ ավագները: Հյուրերն ու աշակերտները մեծ ոգևորվածությամբ դիտեցին հայկական մուլտֆիլմերից հատվածները և փորձեցին գուշակել տվյալ հավածի շարունակությունը: Անաչառ ժյուրիի վերջնական հաշվարկից հետո հաղթանակ տարած «Նարնջագույն» խմբի աշակերտները պարգևատրվեցին «Փոքրիկ Նժդեհիկ» պատվոգրերով, իսկ «Կարմիր» և «Կապույտ» խմբերը` հավաստագրերով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4247 | 0 | 0
Facebook