Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կամերային երաժշտության տանը կայանալիք ջութակի համերգի մուտքը կլինի անվճար

17:25, չորեքշաբթի, 03 հունիսի, 2015 թ.
Կամերային երաժշտության տանը կայանալիք ջութակի համերգի մուտքը կլինի անվճար

Հունիսի 12-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի կունենա երիտասարդ ջութակահարուհի Դիանա Մեսրոպյանի մենահամերգը:

Ծրագրում կհնչեն՝ Բրամս-Սոնատ √2, Իզաի-Սոնատ √2, Չայկովսկի-Մելանխոլիկ սերենադ, Սկերցո, Մտորում, Մեղեդի, Վալս-Սկերցո։

Մուտքն ազատ է։

Ծնունդով Ստեփանակերտցի Դիանա Մեսրոպյանը ջութակ սկսել է նվագել դեռ 10 տարեկանից` Հայաստանում և Արցախում: Մասնակցել է տարբեր հանրապետական եւ միջազգային մրցույթ-փառատոնների։ 3-րդ տարին է, ինչ հանդես է գալիս նաև մենահամերգներով։

2014թ.-ից տեղափոխվել է Երևան, որտեղ սովորում է Երեւանի պետական կոնսերվատորիայի լարային բաժնում` Պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի դասարանում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2637 | 0 | 0
Facebook