Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դուք կապշեք, երբ տեսնեք, թե այս հայ տղան ինչեր է պատրաստում

22:28, երեքշաբթի, 02 հունիսի, 2015 թ.
Դուք կապշեք, երբ տեսնեք, թե այս հայ տղան ինչեր է պատրաստում
    
Երիտասարդ Հարությունը մեկն է այն հայ տղաներից, ով ստանդարտ և կարծրատիպ դարձած մտածելապերպով չի նայում աշխարհին, այլ որոշել է նորություն ստեղծել, որը շոկի մեջ կգցի շատերին:
Սովորական դարձած միջոցներով իր օրվա ապրուստը հոգալու փոխարեն` Հարությունը իր ձեռքերով, իր յուրօրինակ աշխատանքերն է ստեղծում` յուրահատուկ և անսովոր, երբեմն նաև Երևանի համար խորթ և տարօրինակ թվացող նկարներ, եթե իհարկե` այդ ամենն ինչ Հարությունն իրականացնում է, կարելի է նկարել անվանել:

    
Ռետինե ձեռնոցներով, դիմակով, աերոզոլային ներկերի սրվակներով և կոսմետիկ շինարարության միջոցներով «զինված» Հարությունին, կարելի է հանդիպել երեկոյան ժամերին, Երևանի կենտրոնում գտնվող Հյուսիսային պողոտայում:
Առաջին հայացքից Հարությունի ստեղծագործությունները կարելի է համակարգչով պատրաստված և տպիչով ստացված անիմացիոն նկարների տեղ դնել, սակայն այդ ամենն իրականում պատրաստված է Հարությունի հմուտ ձեռքերով ու ներկերով, փոշիներով, շաբլոններով և շինարարական գործիքներով:

    
Հարությունի աշխատանքը «Հյուսիսայինում» իսկական կրկեսի ներկայացում է հիշեցնում:
Ամեն աշխատանքային օրվա սկզբում` նրա ստեղծած նկարներով շատ քչերն են հետաքրքրվում, սակայն նրան մնում է միայն հագնել իր բանվորական ձեռնոցներն ու դիմակը և սկսել արարել հերթական ֆանտաստիկ ժանրի պատկերը, երբ անծանոթ անցորդները սկսում են կանգ առնել, հավաքվել և ուշադիր հետևել նրա աշխատանքին:

    
Սկզբում մի քիչ հեգնանքով և առհամարանքով են մոտենում, քանզի դատարկ տղթի վրա արված մի քանի լղոզված գույները նրանց ոչինչ չեն հիշեցնում և ոմանք կարծում են թե դրանք բացարձակապես կապ չունեն «համակարգչով տպված» և գետնի վրա շարված ֆուտուրիստական նկարների հետ, բայց Հարությունի ժրաջան և ռիթմիկ շարժումների շնորհիվ` նկարը կամաց-կամաց սկսում է ի հայտ գալ, և երևակայությունից թույլ մարդկանց հուշում, որ այնտեղ ինչ-որ մի բան այնումենայնիվ նկատվում է…, իսկ վերջում` ստացված պատկերն անակնկալի է բերում և ապշեցնում բոլորին:
Հերթական պատկերի ծնունդը ազդարարվում է արդեն հարյուրից ավելի հանդիսականների ծափողջյուններով:
Հ.Գ.
Լուսանկարահանումների ժամանակ, հանդիսատեսներից մի աղջիկ հեգնաբար նշեց, որ, - «տղան առաջ նկարները 2000 դրամով էր վաճառում, իսկ հիմա` տեսել է, որ հանիսատեսները շատանում են և թանկացրել, դարձրել է 3000 դրամ…»: Սակայն երբ ինքներդ ականատես լինեք նկարների «շինարարության» գործընթացին` կհամոզվեք, որ ամեն մի նկարն էլ հաստատ արժե այդքան…:
Աղբյուրը` www.armenianhandmade.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3794 | 0 | 0
Facebook