Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆաշիզմ-ռևանշիզմը 21-րդ դարում` փառատոն Երևանում

21:37, երեքշաբթի, 02 հունիսի, 2015 թ.
Ֆաշիզմ-ռևանշիզմը 21-րդ դարում` փառատոն Երևանում
    
«Հիշում ենք և պահանջում, ո՛չ ֆաշիզմին» նախաձեռնության շնորհիվ, հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության կողմից նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթնակի 70-ամյակի կապակցությամբ, Երևանում մեկնարկեց «Ֆաշիզմ-ռևանշիզմը 21-րդ դարում» խորագրով փառատոնը:
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրը, այս տարի Երևանյան պատմության մեջ ամրագրվեց նաև մեկ այլ հիշարժան իրադարձությամբ` մեկնարկեց «Ֆաշիզմ-ռևանշիզմը 21-րդ դարում» փառատոնը, որի բացման պատվավոր հյուրն էր անվանի քաղաքագետ «Суть времени» շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանը:

    
    
Փառատոնը մեկնարկեց «Նաիրի» կինոթատրոնում` լուսանկարների ցուցադրությամբ, որից հետո, կինոթատրոնի սրահում հավաքվածներին իր ողջույնի խոսքը բերեց Սերգեյ Կուրղինյանը, ով հանդես եկավ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին բանախոսությամբ:
    
    
«Խնդիրն այն է, որ այստեղ գրեթե ոչ մեկ չի կարդացել Բանդերական գրկանությունը: Մարդկանց մեծամասնությունը, դա չի կարդացել և նրանք չգիտեն, թե այնտեղ ինչ է գրված: Մինչդեռ, որպեսզի հասկանանք այսօրվա Ուկրաինայի կառավարության էությունը` պետք է տեղյակ լինենք իրենց հերոսների մասին, որոնց գաղափարախոսությունները նրանք առաջ են տանում: Առաջնահերթ դա Ստեպան Բանդերայի իդեալուգիան է», ընդգծեց իր խոսքում պարոն Կուրղինյանը` վստահեցնելով, որ այսօր Ուկրաինայում տիրող կրքերը ֆաշիզմ-ռևանշիստական են, որտեղ մեծ դեր ունի երկրի իշխանության կողմից շրջանառության մեջ դրված նացիստական, հակաքրիստոնեական, նեոհեթանոսական աղանդը, որը տոտալիտար աղանդ է և իր տիրակալներին թույլ է տարիս ղեկավարել ենթականերին, կատարել ծայրահեղ քայլեր, օրինակ` ահաբեկչական գործողություններ, մինչդեռ Քրիստոնյա երկրում` հավատացյալների այդպիսի ղեկավարումը անհնարին էր:

    
    
Բանախոսությունից հետո, հանդիսականները «Правый сектор Евромайдана» փաստագրական ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան:

    
Փառատոնի հաջորդ միջոցառումները կլինեն հունիսի 8-ին, 15-ին, 22-ին, և 29-ին` «Նաիրի» Կինոթատրոնում: Փաստա-վավերագրական ֆիլմերի և ֆոտոշարքերի ցուցադրություններից կազմված «Ֆաշիզմ-ռևանշիզմը 21-րդ դարում» փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նաև հույների, ասորիների, հրեաների և քրդերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների մասին պատմող ֆիլմեր: «Правый сектор Евромайдана» փաստագրական ֆիլմը հայերեն թարգմանությամբ դիտելու հնարավորություն` փառատոնին մասնակցող հանդիսականները կունենան նաև այդ օրերի ընթացքում:
Աղբյուրը` tigranmets.org
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2453 | 0 | 0
Facebook