Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մրսում եմ, սառչում անքեզ...

Լառա
Հեղինակ`
Լառա
16:09, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Մրսում եմ, սառչում անքեզ...
     Թե հանգչեմ այսօր` առանց հրաժեշտ տալու, այնպես, որ մնա միայն «բարիգիշերդ» կամ «ցտեսությունդ», կհասկանա՞ս, որ ուշ է: Թե վերանամ, հեռանամ, անհետ կորեմ ու էլ չգամ, սիրտդ մի բան կասի՞: Կասի՞, որ պետք է վազեիր դեպ ինձ, ասեիր այն, ինչ լռում ես դարերով, անեիր այն, ինչ թաքցնում ես կիլոմետրերով: Թե էլգիշեր չլուսացնեմ, կհասկանա՞ս, թե որքան էի սպասում քեզ: Կզղջա՞ս, որցավել եմ, սիրտս ցավել է, շունչս կտրվել է անքուն գիշերներից, իսկ աչքերս տխրել են` անդեմ ամբոխներում քեզ փնտրելով: Տանս պատուհանները ճաքել են քո ճամփին նայելով, քայլերս շտապել են, բայց ու՞ր, թե չկաս կողքիս, չկաս անգամ առջևում կամ հետևում. պարզապես չկաս ու երբեք էլ չես եղել: Թե վաղն արդեն իմանաս, որ չկամ այլևս ոչ մի կերպ, թե վաղը վստահ չլինես, որ ինչէլ պատահի, ես այստեղ կլինեմ, իմ երազներում ու երազանքներում, կհասկանա՞ս, թե որքան ես ճկել ժամանակն ու ինձ: Թե աչքերս էլ փայլ չտան, թե աչքեր էլ չունենամ, թե սիրտս չզարկի ուժգին, շունչս տխրություն չպատմի, մատներս չդողան միայնությունից, չլինեմ, չշնչեմ, չզարկեմ, կզգա՞ս, թե որն է իրական վերջը: Թե կորցնեմ գույներս, քամեմ ժպիտներս, թե լսես, որ էլ չկամ, կհասկանա՞ս, որ իսկապես ուշ է…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4598 | 0 | 0
Facebook