Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ազգայինի հետքերով» նախագիծ Բերձորում

01:49, չորեքշաբթի, 20 մայիսի, 2015 թ.
«Ազգայինի հետքերով» նախագիծ Բերձորում

Ս. թ. մայիսի 16-17-ը` Բերձորի ազատագրման 23-ամյակին ընդառաջ, մեկնարկեց «Ազգայինի հետքերով» խորագիրը կրող միջոցառումը, որը նախաձեռնել էին Երիտասարդների աջակցման կենտրոն երիտասարդական և Հիմք բարեգործական բնապահպանական ՀԿ-ները: Նախագիծն իրականցվել էր ՀՀ Պաշտպանության նախարարության, ինչպես նաև Աղավնատուն համայնքի և Բերձոր քաղաքի ղեկավարության աջակցությամբ: Ծրագրի նպատակն էր ազգային մշակույթի, մասնավորապես երգ ու պարի միջոցով մեկ անգամ ևս ընդգծել ազգային արժեքների պահպանման կարևորությունը, սեր սերմանել ազգային արմատների, հարազատ հող ու ջրի հանդեպ, մատաղ սերնդի մեջ սեր արթնացնել առողջ ապրելակերպի և ազգային մշակույթի հանդեպ, ինչպես նաև ընդգծել մեր հերոսների գործի կարևորությունը անկախ Հայաստանի պատմության մեջ:

Ծրագիրը, որ կյանքի կոչվեց «Կայթ» ավանդական պարի խմբի (գեղ. ղեկավար` Կորյուն Դավթյան), երգչուհիներ Սիրարփի Օհանյանի, Գոհար Մարտիրոսյանի, երգիչ Հակոբ Հակոբյանի, Street Workout հայաստանյան ասոցացիայի մարզիկների մասնակցությամբ, քաշաթաղցիների համար նախատոնական տրամադրություն ապահովեց:

Ծրագրի մասնակիցները եղան Աղավնատուն և Բերձոր համայնքներում` հանդես գալով համերգային ծրագրով և ցուցադրական ելույթներով: Միջոցառման ընթացքում «Կայթ» ավանդական պարի խմբի անդամները կազմակերպեցին նաև պարուսուցում` մասնակից դարձնելով միջոցառմանը ներկա քաշաթաղցիներին: Street Workout հայաստանյան ասոցացիայի մարզիկներն էլ մարմնամարզության հնարքներ սովորեցրին ներկաներին: Հանդիսականները ակտիվորեն և մեծ հետաքրքրասիրությամբ էին մասնակցում թե´ մարմնամարզության դասերին, թե´ պարուսուցմանը:

Ներկաների ոգևորությունը, մանուկների` ուրախությունից փայլող աչուկները խոսում էին ծրագրի հաջողվածության մասին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5020 | 0 | 0
Facebook