Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստան

10:41, երեքշաբթի, 19 մայիսի, 2015 թ.
Հայաստան

Մայիսի 15-ին Զոլաքար գյուղի №1 միջնակարգ դպրոցում կայացավ IV դասարանի տարեվերջյան միջոցառումը՝ «Հայաստան» խորագրով: Դասվար Ս.Մազուլյանը ոչինչ չէր խնայել երեխաների մտքին ու սրտին հայրենիքի ու հայրենասիրության վեհ գաղափարները հասցնելու և այդ ամենը միջոցառման միջոցով արտահայտելու համար: Երեխաներն իրենց ելույթն սկսեցին հայ ժողովրդի կազմավորման վաղնջական ժամանակների պատմական տեղեկությունների հաղորդմամբ:

Մեծ ոգևորությամբ ու հանդիսավորությամբ նրանք խոսեցին մեր ժողովրդին ու հող - հայրենիին բնորոշ բոլոր հատկանիշների մասին: Խոսեցին մեր պատմության, մշակույթի, ոսկեղենիկ հայոց լեզվի, անցյալի դառնութ- յունների, ներկա ձեռքբերումների և լուսառատ ապագայի մասին: Նրանք անուն առ անուն հիշեցին շատ մեծանուն ռազմական, քաղաքական ու մշակու-թային գործիչների, մեր պատմիչներին, մեծ զորավարներին, արքաներին, ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցին: Նրանց հաղորդած տեղեկությունները լրացվում էին այդ անձանց նվիրված երգերով, բանաստեղծություններով և հենց նրանց ստեղծագործություններից արված մեջբերումներով:

Սա տարրական դպրոցում այս փոքրիկների վերջին միջոցառումն էր, և շատ գեղեցիկ էր նրանց կեցվածքը բեմի վրա: Նրանք անկաշկանդ էին, լուրջ, նրանց աչքերը փայլում էին հպարտության և հանդիսավորության լույսով: Հաճելի էր պարուրվել այն զգացողությամբ, որ այս երեխաները ոչ թե պարզապես արտասանում են բառեր ու բանաստեղծություններ հայրենիքի մասին, այլ ապրում են նրանով, որ նրանց դեռևս մատաղ հոգիներում այսպիսի խորը արմատներ ունի իսկական հայրենասիրությունը: Այսպիսի դաստիարակությունն է ծնունդ տալիս անձնազոհ զինվորին, տաղանդավոր քանդակագործին, հեռատես զորավարին, բարեհոգի շինարարին ու մեծա-շնորհ երաժիշտին:

Երբեք չի կորչի այն ժողովուրդը, որի հավերժականության հինավուրց արմատը վերածնվում ու ծլարձակում է աշխարհ եկող յուրաքանչյուր սերնդի հետ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4920 | 0 | 0
Facebook