Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լաս Վեգասում ներկայացրել են աշխարհի առաջին ինքնակառավարվող բեռնատարը

VideoBlog News
Հեղինակ`
VideoBlog News
23:51, ուրբաթ, 08 մայիսի, 2015 թ.
Լաս Վեգասում ներկայացրել են աշխարհի առաջին ինքնակառավարվող բեռնատարը

Daimler գերմանական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ինքնակառավարվող բեռնատարը, որը կարելի է արդեն օգտագործել ԱՄՆ-ի երթևեկելի ճանապարհներում: Հաղորդում է The Verge-ը:

Freightliner Inspiration Truck կոչվող բեռնատարը թեև ինքնակառավարվող է, սակայն վարորդն, այնուամենայնիվ, պետք է իր տեղում լինի: Փորձարկման փուլում բեռնատարն անցել է 16 հազար կմ: Մեքենան ունի տեսախցիկներ, սենսորներ, ռադարներ և համակարգչային այլ սարքեր, որոնք մշակում են սենսորներից ստացված տվյալները:

Մեքենան կարողանում է պահպանել տրված արագաությունը, արգելակել արգելքների դեպքում և նվազեցնել արագությունը պոտենցիալ վտանգների ժամանակ: Inspiration Truck-ի վարորդն իր ժամանակի մեծ մասն ազատ կլինի: Հարկավոր է միայն ուշադիր լինել այն ժամանակ, երբ կարիք լինի թեքվել մայրուղուց, երթևեկել նեղ փողոցներով կամ կայանել մեքենան:

Ստեղծողների խոսքով՝ մեքենան նվազագույնի է հասցնում վարորդների սթրեսը՝ բացառելով երկար ճանապարհին ննջելու պատճառով պատահարների ռիսկը և այլն: Ներկա պահին Daimler-ը թողարկել է երկու Inspiration Truck բեռնատար, որոնց փորձարկումը դեռ ընթացքի մեջ է:

Աղբյուրը՝ HayBloger.Ru

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2931 | 0 | 0
Facebook