Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի շարք աղջիկների չեմ կարողանում անգամ բարոյական համարել

22:04, կիրակի, 03 մայիսի, 2015 թ.
Մի շարք աղջիկների չեմ կարողանում անգամ բարոյական համարել
     Պետությունը մեղավոր է ամեն ինչում: Տրամաբանորեն այս նախադասությունը միշտ հայերի մտքում է: Բայց հիմա ավելի արդիական բան կա, ինչի մասին կարծում եմ պետք է խոսել: Գրեթե ամեն օր շրջում եմ Երևանի կենտրոնական փողոցներով, այցելում ակումբներ, և հիմնականում ուշադրություն եմ դարձնում մարդկանց պահվածքին այդպիսի վայրերում: Եվ այն ինչի մասին պիտի խոսեմ, կարծում եմ խայտառակություն է: Գրեթե ակումբ չկա, որտեղ ծխող աղջիկ չլինի: Ընդ որում մեծ մասը անչափահաս են, կամ չեն գերազանցում 16-25 տարեկանը: Միգուցե շատերի համար սա ազատ պահվածք է, և աշխարհում դա լավ է նայվում, բայց նայեք մեկ այլ տեսանկյունից: Երբ տարիքով մեծ կանայք են ծխում, որոնք արդեն ունեն երեխաներ ինչ-որ տեղ կարելի է աչք փակել, քանի որ ապագայում երեխայի առողջությանը վնաս չի հասցվի, բայց այս տարիքային խումբը ապագայում մայր պետք է դառնա, իսկ ծխելով, դժվար թե ապագայում լավ բան ստացվի: Էլ չեմ խոսում, որ նրանց մեծ մասը հագնում են ջինսեր, որոնց վրա դժվար թե մի լավ կտոր գտնես, քանի որ գրեթե ամբողջովին պատռված է: Կարելի է ասել, որ Հայաստանում տղաները ավելի համեստ են, և ավելի շատ են մտածում իրենց առողջության մասին, քան այսպիսիք, որոնց չեմ կարող անգամ բարոյական համարել...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6017 | 0 | 0
Facebook