Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՎ ԴԱՐԵՐՆ ԱՆԳԱՄ ՉԵՆ ՏԱ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ

13:54, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
ԵՎ ԴԱՐԵՐՆ ԱՆԳԱՄ ՉԵՆ ՏԱ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ

Այս խորագիրն էր կրում ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի հերթական

միջոցառումը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին։Ապրիլի 23-ին՝ ցեղասպանության զո-

հերի Սրբադասման օրը, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները երեկոյան ժամը 19°°-ին

հավաքվեցին դպրոցում։ Ժամը1900-ին պահպանվեց հանրապետությունում հայտարարված լռության

մեկ րոպեն, հետո աշակերտները վառեցին իրենց իսկ պատրաստած ջահերը: Սկսվեց երթը՝ դեպի գյուղի

անվանակիր Զոլախաչ խաչքարը, որն ի դեպ, մեր հանրապետության ամենաբարձր խաչքարն է։ Խաչ- քարի մոտ դպրոցի տնօրեն Թ. Սողոյանը հավաքված համագյուղացիներին ներկայացրեց ջահերով երթի իմաստն ու նպատակը, նշեց, որ թեև գյուղում չկա Եղեռնի զոհերի հիշատակն անմահացնող հու-

շարձան, սակայն այս խաչքարը ևս պատմական նշանակություն ունի։ Այն հիմնել են Պատմական Հա- յաստանի Ալաշկերտի գավառի Զիրո գյուղից այստեղ գաղթած մեր պապերը, ուստի մոմավառությունն

իրականացվում է այստեղ։

Երեխաներն իրենց երգերով, մոմավառությամբ ու խոնարհումով հարգեցին Եղեռնի բոլոր զոհերի հի-

շատակը։Նրանց թե՛ պաստառները, թե՛ ելույթները և թե՛ հայացքները խոսուն էին։ Միջոցառումը շարու-

նակվեց հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, գյուղի կենտրոնում գտնվող Անհայտ Զինվորի հուշարձանի մոտ։

Այստեղ աշակերտները ներկայացրին 1890-1920-ական թվականներին թուրք բարբարոս իշխանավորնե-

րի ու արնածարավ զինվորների կատարած սարսափելի կոտորածների պատմությունը։ Խոսեցին «Նե-

մեզիս» գործողության մասին։ Պատմեցին, թե ինչպես մոտ մեկ տասնյակ հայ երիտասարդներ, իրենց ի վերուստ տրված իրավունքով, ի կատար ածեցին թուրքական դատարանի կայացրած մահապատժի «հե-

ռակա» դատավճիռն ՝ ընդդեմ Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաների ու նրանց նման գազանների։

Երեխաներն իրենց ելույթներով ոգեկոչեցին բոլոր նրանց, ովքեր չկարողացան փրկվել թուրքական ա-

նագորույն յաթաղանից, արտահայտեցին հայ ժողովրդի երախտագիտությունը նրանց հանդեպ, ովքեր

Ճանաչում ու հարգում են հայոց մեծագույն վիշտը և հատուցում են պահանջում Թուրքիայի ներկայիս

իշխանություններից, նաև՝ արտահայտեցին հայ հոգու կորովն ու ուժը. «Հավերժ կապրի հայ ժողովուր-

դը, իր բիբլիական Մասսի լանջերին կծածանի սուրբ Եռագույնը, կծաղկեցնի հող-հայրենին» ։

Ապրելու և արարելու հաստատակամությամբ ու կոչով էլ ավարտվեց միջոցառումը։ Մատաղ սերուն-

դը պետք է իմանա իր պատմությունը, պետք է հիշի ու հարգի իր ժողովրդի անցած ուղին իրենց արյամբ սրբագործած բոլոր հայորդիներին, ապրի արարելով ու ստեղծագործելով, պահելով ու պահպանելով իր

նախնիների թողած ժառանգությունն ու հոգևոր գանձերը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5605 | 0 | 0
Facebook