Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես սովորում եմ նաև հեքիաթներից

09:20, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Ես սովորում եմ նաև հեքիաթներից

Ժամանակակից աշխարհում, երբ գերիշխում են զանազան ժամանցային ծրագրերն ու համակարգչային տեխնիկան, դժվար է երեխաների մեջ ընթերցասիրություն դաս-տիարակելը։ Այս նպատակի իրագործմանն էր միտված ս/թ ապրիլի 16-ին Գեղարքու-նիքի մարզի Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցում կազմակերպված դաս-միջո-ցառումը ՝ նվիրված Ղ.Աղայանի հեքիաթներին։

Քննարկումն անցկացրեց դպրոցի գրադարանավարուհի Ա.Մազուլյանը։ Սկզբում նա բացատրեց ժողովրդական բանահյուսության ու գրականության մեջ հեքիաթների ձևավորման ու նշանակության մասին, նշեց, որ հեքիաթներում այլաբանորեն ներկայացվում են իրական կյանքն ու մարդկային հարաբերությունները, խոսեց հեքիաթների ուսուցանող, լավատեսություն, բարություն ու աշխատասիրություն սովորեցնող բնույթի մասին։Նա անդրադարձավ նաև հայ հայտնի հեքիաթասացնե-րին մասնավորապես ՝ Ղ. Աղայանին, ում ծննդյան 175 ամյակին էլ նվիրված դասը։

Երեխաները նախ վերարտադրեցին իրենց հանձնարարված հեքիաթները, հատկա-պես՝ Աղայանի «Անահիտ» -ը։ Պատմեցին այն, բնութագրեցին բոլոր հերոսներին՝ Վաչագան, Անահիտ, Վաղինակ, Վաչե թագավոր, Աշխեն թագուհի, Առան, քրմեր։ Բա-ցատրեցին դրական ու բացասական հերոսների հակադրությունները, նրանց պատկե-րացումներն ու տրամադրությունը կյանքի նկատմամբ։ Հաճելի էր դիտել, թե ինչպես աշակերտներից յուրաքանչյուրը փորձում է հնչեցնել իր կարծիքը, պատմել իր ընթերցածը։

Քննարկումն ամփոփեց Ա. Մազուլյանը՝ հարցերի միջոցով․ ի՞նչն էր կարևոր հե- րոսներից յուրաքանչյուրի կյանքում, ի՞նչը փոխվեց, ի՞նչ սովորեցինք հեքիաթից, ո՞ր հերոսներն էին օրինակելի, ի՞նչը պետք է կարևորենք կյանքում։ Հնչած պատասխան-ները սպառիչ էին և հետաքրքիր։

Նման քննարկումները ոչ միայն տրամադրում են երեխաներին ընթերցելու, այլև սովորեցնում են մարդ մնալ յուրաքանչյուր իրավիճակում, չէ՞ որ բարությունը հա- տուցվում է բարությամբ, իսկ հեքիաթներում բարու հաղթանակը ներշնչում է հավատ և լավատեսություն, օգնում է լինել մարդասեր, հարգել աշխատանքը, լինել հնարա-միտ։


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5300 | 0 | 0
Facebook