Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

100 մետրանոց Եռգույնը Արմավիրի պետական բժշկական քոլեջում

00:08, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
100 մետրանոց Եռգույնը Արմավիրի պետական բժշկական քոլեջում

Ապրիլի 20-ին Արմավիրի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հանդիսության մասնակիցները քոլեջի ակտիվ սաներն էին, կազմակերպիչը` քոլեջի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Բաղդասարյանը` քոլեջի տնօրեն Իռա Ոսկանյանի աջակցությամբ:

Միջոցառման հյուրերի շարքում էր նաև «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Ավետիքի Գևորգյանը:

Միջոցառումը մեկնարկեց քոլեջի դահլիճում: Երիտասարդները ասմունքեցին, հանդես եկան Մեծ Եղեռնի մասին պատմող բեմադրությամբ, որից հետո կատարեցին մոմավառություն:

Բեմադրությունից հետո Արմավիրի պետական բժշկական քոլեջի տնօրեն Իռա Ոսկանյանի առաջարկով, մասնակից երիտասարդներն ու պատանիները, քոլեջի սաների և հյուրերի հետ միասին դուրս եկան բակ, որտեղ մեկնարկեց Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված ֆլեշմոբ-ակցիա:

Քոլեջի բոլոր ուսանողները դասախոսական անձնակազմի հետ միասին ոգևորությամբ օգնեցին «Տիգրան Մեծ» Հիմնարդամի նախագահ Սրապիոն Գևորգյանին` ճամփորդական պայուսակից հանել և պարզել Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետրանոց Եռագույնը: Ակցիայի մասնակիցները երթ իրականացրեցին, որից հետո` շրջան կազմելով 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3829 | 0 | 0
Facebook