Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեծ Եղեռնի հիշատակը մի հարգեք թուրքական, կամ պարսկական մոմերով

19:41, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Մեծ Եղեռնի հիշատակը մի հարգեք թուրքական, կամ պարսկական մոմերով
     3 գույնանի մոմերից հավաքած անմոռուկները` ձեռքի աշխատանք են և պատրաստված են սահմանափակ քանակով` հատուկ Մեծ Եղեռնի 100 ամյակի կապակցությամբ:
     Մոմերը փորձաշրջան են անցել և հարմար են նաև բաց տարածությունում, քամու առկայության ներքո վառելու համար:
     Մոմերը համապատասխանում են անմոռուկի ստանդարտենիրն և արժանացել են համապատասխան լիցենզիային: Այդուհանդերձ` մոմերը մատչելի են և հասանելի կլինեն բոլոր գնորդների համար:
     Գեղեցիկ և խորհրդավոր Անմոռուկ մոմերը` հարմար նվեր են, թե՛ վառելու և թե՛ որպես հուշանվեր և խորհրդանիշ պահելու համար:
    
     Անմոռուկը կրելու նպատակը` նշանով հետաքրքրվողներին` մանսավորապես օտարերկրացիներին նրա խորհուրդների, ինչպես նաև դրանով իսկ Մեծ Եղեռնի մասին իրազեկելն է:
     Այն ոչ թե զարդ է, այլ խորհրդանիշ, որը կրելով ամեն հայ պարտավոր է կատարել իր բաժին քարոզչությունը` հանուն Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի:
    
     Անմոռուկի անվան ստուգաբանության հիմքում տարբեր լեզուներով միևնույն իմաստն է` «ՀԻՇԻ՛Ր», որն էլ հարյուրամյա տարելիցի հիմնական ուղերձն է: Բացի այդ, ծաղիկը միջնադարում համարվել է Աստծո ներկայության խորհրդանիշը:
    
     Անմոռուկը հնգաթերթ է. յուրաքանչյուր թերթիկ խորհրդանշում է այն 5 մայրցամաքը, որտեղ հանգրվանել են ցեղասպանությունից մազապուրծ հայերը:
     Սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը:
     Դեղինը պատկերում է արևի լույսը, որն ապրելու և արարելու հույս է տալիս:
     Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը:
     Իսկ գերակշռող մանուշակագույնը տարածված է հայկական ինքնագիտակցության հիմքում՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում:
    
     http://www.list.am/item/4710418
Աղբյուրը` Անմոռուկ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11465 | 0 | 0
Facebook