Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երազ ինչու ընդհատվեցիր

Ancanotuhi
Հեղինակ`
Ancanotuhi
16:12, շաբաթ, 26 հունվարի, 2013 թ.
Երազ ինչու ընդհատվեցիր

Երազ...

Որքան հաճախ ես դու կրկնվում, և որքան տարօրինակ ես թվում ինձ:Երբեմն փակում եմ աչքերս և չեմ ցանկանում այլևս բացել, երազներս այնքան իրական են թվում, այնքան փոխկապակցված իրար, որ երբեմն թվում է խենթացել եմ և իրականությունը չեմ կարողանում տարբերել երազներից:Այնքան կուզենաի իմանալ բոլոր երազների նշանակությունը, այլ ոչ թե երազս մեկնաբանեի այնպես ինչպես ես եմ ցանկանում:
     Երբ երազ եմ տեսնում և հանկարծակի արթնանում եմ, և հասկանում եմ որ իրակնություն չէր, նորից փակում եմ աչքերս, որպեսզի տեսնեմ երազիս շարունակությունը:

Ինչու ես հայտնվում երազներումս.

Ինչու ես իմ հաճախակի կրկնող երազների հեղնակը դու.

Ինչու ես խանգարում քունս:

Հավատա ես քեզ հիշում եմ միայն այն ժամանակ, երբ հայտնվում ես երազումս, ու ես սկսում եմ բազում ինչուների պատասխաններ փնտրել:Գիտես ինչու եմ ուզում երազիս շարունակությունը տեսնել, որպեսզի հասկանամ անցյալ էր դա, ներկա, թե ապագա:

Գիտես մեկ-մեկ մտածում եմ, որ դա և' անցյալ էր և' ներկա և' ապագա, որովհետև այդ երազներում մեզ բնորոշ ինչ որ բան կար, «լռություն», ինչպես միշտ լուռ էինք, ինչպես միշտ հեռու և օտար:Այդ լռությունը այնքան ծանոթ էր ինձ, այդ չկայացած ընկերությունը մի տեսակ հարազատ:Հավատա չեմ ուզում երազներս իրականանան, պարզապես ուզում եմ ինձանից հեռանան, քանի որ ցավալի է տեսնել իրականությանը չհամապատասխանող երազներ:Արթնանալ ափսոսալ և մտածել«երազ ինչու ընդհատվեցիր»:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4665 | 4 | 0
Facebook