Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

100 մետրանոց Եռագույնը ապրիլի 16-ին կծածանվի Կապանում` Գ Նժդեհի հրապարակում

13:33, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
100 մետրանոց Եռագույնը ապրիլի 16-ին կծածանվի Կապանում` Գ Նժդեհի հրապարակում
     100 մետրանոց եռագույն դրոշը, որ շրջել է աշխարհի տարբեր երկրներով, Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ, վերջապես հասնելու է մարզկենտրոն:
     «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամին տրամադրված Մեծ Եղեռնի 100-ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը կծածանվի նաև Կապանում:
    
     Ֆլեշ-մոբ ակցիային մասնակցել ցանկացողներին հրավիրում ենք Ապրիլի 16-ին ժամը 15: 30-ին Գարեգին Նժդեհ հրապարակ (մարզպետարանին կից):
     Պարզելով խորհրդանշական դրոշը՝ ներկաները 100 վայրկյան լռությամբ կհարգեն Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:
Աղբյուրը` tigranmets.org
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2769 | 0 | 0
Facebook