Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծառուկյանի որդուն ու Շշի Մելոյի եղբորորդուն բերման են ենթարկել

Hasmik Gasparyan
Հեղինակ`
Hasmik Gasparyan
22:42, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2015 թ.
Ծառուկյանի որդուն ու Շշի Մելոյի եղբորորդուն բերման են ենթարկել

«Առաջին լրատվական» -ի տեղեկություններով՝ երեկ Աբովյան քաղաքի ոստիկանները զինաթափել են Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբորորդու՝ Մովսես Մանուկյանի թիկնապահներին ու նրանց իրենց «շեֆերի» հետ բերման ենթարկել Ոստիկանության Աբովյանի բաժին: Պատճառը թերևս եղել է թիկնապահներով շրջելը, որի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար արշավ է սկսում: Որոշակի ժամանակ պահելուց հետո, սակայն, երիտասարդները ազատ են արձակվել:

Ոստիկանությունից, սակայն, հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ Ոստիկանության Աբովյանի բաժնում նման դեպք չի գրանցվել:

Նշենք, որ հատկապես Շշի Մելոյի եղբորորդին հաճախ է հայտնվում տարբեր կրիմինալ դեպքերի կենտրոնում: Այս պահին էլ նրա մասնակցությամբ մի խուլիգանության գործ է քննվում Կոտայքի մարզի դատարանում: Նա Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել էր Համազասպ Լալայանի հետ և հարվածել վերջինիս կնոջ դեմքին:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8370 | 0 | 0
Facebook