Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հովհ. Շարամբեյանի ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կցուցադրվի «Քեսապ» վավերագրական ֆիլմը

13:19, հինգշաբթի, 09 ապրիլի, 2015 թ.
Հովհ. Շարամբեյանի ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կցուցադրվի «Քեսապ» վավերագրական ֆիլմը
     Ապրիլի 11-ին, ժամը՝ 13: 00 –ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում
     կցուցադրվի պատմական ու ազգագրական եզակի արժեք ներկայացնող` «Քեսապ» վավերագրական ֆիլմը, որ նկարահանել է երիտասարդ ստեղծագործողների «Յավուրյան» ստուդիան ՝ «Քեսապցիները՝ քեսապի համար» կայքէջի նախաձեռնությամբ` 2009-2010 թվականներին /մինչև սիրիական պատերազմի սկիզբը/:
     Ֆիլմը ներկայացնում է Կիլիկյան Հայաստանի մշակույթը կրող, ցեղասպանությունը վերապրած և այսօր էլ տոկուն Քեսապը` փոքրիկ հողակտոր, որի վրա ապրող հայը հարատևել է ժողովրդական ստեղծագործությամբ, մշակույթով ու կենցաղով: Ֆիլմի հերոսներից մեկը` Հայոց ցեղասպանությունը վերապրած և 1918 թվականին Քեսապ վերադարձած Գալիլիա Մանճիկյանն է, ով պատմում է 1915 թվականի քեսապյան պատմական իրադարձությունների և իրենց փրկության ճանապարհի մասին:
     Ֆիլմի երկրորդ մասում կրկին կհանդիպեք հետաքրքիր մարդկանց ՝ ովքեր կներկայացնեն իրենց յուրահատուկ կենցաղն ու հետաքրքիր ավանդույթները. Փեսա հագցնել, նռան թթու պատրաստել, խաղիկ հորինել, «Մասսարա» -յի գաղտնիքները բացահայտել /Մասսարան խաղողի հյութ պատրաստելու ծիսակարգ է/…:
     Ֆիլմը ներկայացնում է հայի այն տոկունությունը՝ որով ոչ միայն վերապրում է ցեղասպանության ու տեղահանությունների դաժանությունները, այլև պահում, շահում է իր հողը ՝ հանդիպակաց Մուսա լեռից ՝մինչ Քեսապի Կասիոս կոչվող ուխտալեռը: Միջերկրական ծովի Կիլիկիո չքնաղ ափին արաբ երեխաները հայերեն «Առավոտ լուսո» են երգում, արաբ գիտնականը Հերացի, Նարեկացի է թարգմանում:
     Ու ցեղասպանված մի ժողովրդի «Քեսապ» կոչվող խաչմերուկում այսօր էլ՝ ի հեճուկս աշխարհի բոլոր պատերազմների, շարունակում է հնչել Քեսապի հայերենը:
     Ռեժ.` Նանե Բագրատունի
     Սց. հեղինակ` Նանե Բագրատունի և Հայր Համազասպ Քեշիշյան
     Օպերատոր` Լիպարիտ Ասատրյան, Արամ Բաղդասարյան
     Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2581 | 0 | 0
Facebook