Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոտ 48 միլիոն iPhone

the other news NEWS in Armenia
Մամուլի խոսնակ`
the other news NEWS in Armenia
16:09, ուրբաթ, 25 հունվարի, 2013 թ.
Մոտ 48 միլիոն iPhone

Չնայած որոշ հետազոտողների կարծիքին, թե Apple ընկերությունը իր գաջեթների վաճառքի առումով կձախողվեր 2012-ի վերջին կիսամյակում, այնուամենայնիվ Apple-ին հաջողվեց վաճառել մեծ քանակությամբ iPhone և iPad:Ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2012-ի վերջին կիսամյակում վաճառվել է մոտ 48 միլիոն iPhone, որն ավելի շատ է, քան 2011-ի նույն կիսամյակի արդյունքը:Համեմատության համար նշենք, որ 2011-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վաճառել էր 37 միլիոն iPhone:
     Apple-ը հավելեց, որ վաճառվել է նաև մոտ 23 միլիոն iPad`նախորդ տարվա չորրորդ կիսամյակի 15.4 միլիոնի համեմատ:Սակայն ընկերության հրապարակած տվյալները գոհացնող չեն Mac համակարգիչների, iPod-նվագարկիչների վաճառքի մասով:Mac-երի վաճառքը նվազել է 5.2 միլիոն օրինակով:2012-ի վերջին կիսամյակում վաճառվել է 12.7 միլիոն iPod-նվագարկիչ, ինչը քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքից 700.000 օրինակով:Apple-ի ստացած ընդհանուր շահույթը 2012-ի վերջին կիսամյակում կազմեց 54.5 միլիարդ դոլար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4277 | 0 | 0
Facebook