Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ածխաթթու գազի դատավարությունը

10:52, շաբաթ, 04 ապրիլի, 2015 թ.
Ածխաթթու գազի դատավարությունը

ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի քիմիայի լաբորատորիայում 10-րդ դասարանի աշակերտները քիմիայի ուսուցչուհի Աննա Ավետիսյանի հետ կազմակերպել էին դաս-միջոցառում «Ածխաթթու գազի դատավարությունը» վերնագրով: Դասի նպատակն էր տեղեկատվութ-յուն տալ ածխաթթու գազի բաղադրության, ֆիզիկական ու քիմիական հատկությունների, առաջացման եղանակների, օգտակար ու վնասակար հատկությունների մասին: Դատավարությունը տեղի ունեցավ: Դատավորը ներկայացրեց մեղադրյալ Ածխաթթու գազի քիմիական հատկությունները և լսեց դատախազին, վկաների ցուցմունքները, մեղադրյալ CO -ի ցուցմունքները, ծանոթացավ դատապաշտպանի բերած ապա- ցույցներին ու փաստարկներին և վերջում ընդունեց արդարացի որոշում:

Այն է` չնայած իր կողմնակի ու վնասակար ազդեցություններին, ածխաթթու գազը բնության ու մարդկութ-յան գոյատևման կարևորագույն գործոններից է: Ուստի` որպես պատիժ նրան պարտադրել ավելի շատ մասնակցել ֆոտոսինթեզին, արտադրել ավելի շատ թթվածին: Իսկ քանի որ քանակի գերակայության համար շատ դեպքերում մեղավոր է մարդը, ապա` վերջինիս ևս նստեցնել մեղադրյալի աթոռին և պահանջել կատարե-լագործել բոլոր տեխնիկական միջոցները, հնարավորինս քիչ աղտոտել օդն ու շրջակա միջավայրը, չմիջամտել բնության գործերին, մտածել անտառային զանգվածը հարստացնելու մասին:

Դասի ընթացքում աշակերտները գրատախտակին գրեցին CO -ին բնորոշ ռեակցիաների հավասա- րումներ, ցուցադրվեցին փորձեր: Դասին դերերով մասնակցեցին բոլոր աշակերտները և տարբեր մեթոդներով ընդհանրացրին իրենց գիտելիքները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6194 | 0 | 0
Facebook