Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զարգացում և առաջընթաց

14:41, հինգշաբթի, 02 ապրիլի, 2015 թ.
Զարգացում և առաջընթաց

Թեպետ ես այնպիսին-ինչպիսին կամ «պետք չեմ» արդի հայ իրականությանը, սակայն ինձ պետք է վաղվա լուսավոր Հայաստանը և դրա համար ես պետք է մտածեմ այսօր:

Հ. Խաչատրյան

Հասարակ ժողովրդին, այնուամենայնիվ, պետք չէ մեղադրել գրեթե ոչնչում: Քանզի հասարակ հայը չի ունեցել այն անհրաժեշտ ժամանակը վերջին յոթ հարյուրամյակների ընթացքում, որպեսզի ձևավորեր պետական կենտրոնաձիգ գաղափարախոսություն, կենսակերպ: Պետությունը ընկալվել է ընտանիքից-համայնք ուղղաձիգում: Իրականացվել է անհրաժեշտ նվազագույնը՝ հային հայ պահելու, սեփական հողին ամուր մնալն ապահովելու քաղաքականությունը և այն էլ ոչ լիարժեք / ինչը, թերևս, ներկա պետական կարգի և իրականության պայմաններում չի էլ իրականացվում պետական մակարդակով/:

Ինչպես գիտենք ազգերին ու ժողովուրդներին առաջ մղող կորիզը էլիտան է: Ահա այս միջուկն է, որն իր շուրջը պետք է պտտեցնի մագնիսական ուժի շնորհիվ արբանյակ ժողովրդին, ազգին:

Մենք ունեցել ենք կարկառուն մտավորականներ, գիտնականներ, իմաստասերներ: Սակայն, ըստ իս, տարբեր ժամանակներում այդ «աստղաբույլը» կա՛մ հնարավորություն չի ունեցել ձևավորելու կուռ միջուկ՝ էլիտա, որը կարող էր հանդես գալ միասնականորեն տարբեր ճակատներում կա՛մ առաջնորդվելով նեղ անձնական շահերով, հանդիսանալով այլոց խամաճիկը՝ չի դարձել իրական էլիտա:

Այստեղ կուզեի մի միտք արտահայտել, համաձայն որի դավաճան է այն մարդը, որը վեր է դասում սեփական շահը պետական, ընդհանուր, ազգային շահից:

Փիլիսոփայության մեջ կա տեսակետ, որ ոչինչ ու ոչ ոք հենց այնպես չի ծնվում, ապրում ու մահանում: Հետևապես, ամեն ոք ընդհանուրի և աստվածային օրենքի առջև ունի իր պատասխանատվության չափաբաժինը:

Ու հենց այս մտքից հետևելով պետք է հասկանալ, որ.

1. մարդիկ չեն ծնվում հավասար ունակություններով,

2. մարդիկ չունեն միևնույն նպատակները,

3. նրանք չեն անցնում նույն կյանքի ճանապարհը, անգամ, եթե նույն ընտանիքի զավակներ են,

4. նրանք չունեն նույն հոգեկերտվածքը և պահանջմունքները,

5. հասարակության մեջ յուրաքանչյուր ոք ունի իր տեղն ու դիրքը:

Եվ այս ամենից հետևություն անելով, մեզ պետք է.

1. Ձևավորել իրական էլիտա՝ համապատասխան մեխանիզմներով/ էլիտային պետք է պատկանի պետության կառավարման ղեկը/:

2. Ձևավորել բանվոր դասակարգ, սպասարկող անձնակազմ և գյուղատնտեսություն / պետք է իրապես հարգվի ու ապահովվի հասարակ քաղաքացու՝ լինի նա բանվոր, թե գյուղացի, անհրաժեշտ և բավարար իրավունքներն ու պահանջմունքները՝ ապահովելով նրա գիտակրթական և մշակութային զարգացումն ու հասարակությունում դիրքի ամրապնդումն ու առաջընթացը/:

3. Պետք է ապահովվի մանկանց հայրենասիրական, բարձր մշակութային և ազգային արժեքներով դաստիարակությունն ու հասունացումը:

4. Պետք է ապահովվի երիտասարդությանը ազգակենտրոն կրթությունն ու ժամանցի կազմակերպումը:

5. Հայ ընտանիքն ու հայոց պետությունը պետք է լինեն հայ մարդու իդեալները, որոնց պահպանմանն ու կայացմանը պետք է ձգտի ու իր կյանքը ներդնի վերջինս՝ ամենքն իր տեղում, արժանապատվորեն:

6. Ամեն ոք ունի խղճի ու մտքի ազատություն, սա անհերքելի փաստ է, սակայն հայոց կրոնը պետք է լինի հայ էթնոսը՝ Ցեղը, որին ձգտելու է յուրաքանչյուր հայ և ցեղորեն հայը դառնալու է էլիտա համայն մարդկության համար, հայը դարձի է գալու:

Այս ամենն ապահովելու համար մեզ պետք է.

1. Մտավոր ռեսուրսների գնահատում, քանզի բոլոր ռեսուրսների մեջ գերապատվելին ու ամենաարդյունավետը մարդկային ռեսուրսն է, որը մեզ գենետիկորեն այդչափ շռայլված է:

2. Մարդկային ռեսուրսների կենտրոնացում և համակարգայնացում՝ կոորդինացում:

3. Ունեցած կոորդինացված մտավոր ռեսուրսներով՝ ազգային գաղափարախոսությամբ տոգորված, հայկական պետության և աշխարհասփյուռ հայության խնդիրների լուծում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պլանավորված, կետային, ռազմավարական խնդիրներին:

4. Նախորդ կետի իրականացումն ապահովելու համար օգտագործել բոլոր ռեսուրսները՝ հումքային, գիտական, մշակութային և այլն:

5. Առանցքային խնդիր համարել հասարակության բոլոր շերտերի անհրաժեշտ և լրացուցիչ սոցիալ-տնտեսական բազայի ապահովումը:

Ըմբռնելով հայկական ներկա իրականությունը և դրան համադրելով մեր ներուժը, ես համարում եմ այս ամենի իրականացումը ՌԵԱԼ:

Հայի խնդիրը մշտապես եղել է որակի ապահովումն ու որակապես հաղթանակ տանելը: Հային պահող ուժը եղել է նրա որակյալ գենը, որը երբեք, պատմական ոչ մի հոլովույթում չի կորցրել իր առանձնահատկությունն ու եզակիությունը:

Ինչպես հրաբուխ, քնած գենն էլ արթնանալու հատկություն ունի և այդ ժամանակ իր ճանապարհին կարող է սրբել ամեն չարիք՝ ցանելով ծաղիկ:

Այժմ էլ շարունակվում է Հայկի պայքարը Բել-Բաալ-Բաաղի դեմ: Այդ պայքարը սկսվեց հազարամյակներ առաջ և որոշ դադարներով շարունակվում է առ այսօր:

Հայն այս երկրագնդի աղն է, պետք է դառնա նաև մաղը: Հաղթանակն ու լուսավոր ապագան մշտարթուն հայինն է:

Եվ ուրեմն չխուսափենք պայքարից, այլապես ուշ կլինի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4119 | 0 | 0
Facebook