Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոգուս ճիչը

14:38, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Հոգուս ճիչը
    
    

Ինչ է մարդու կյանքը` տևական փնտրտուք: Ամեն մեկն ինչ-որ բան, յուրովի` իր իմացած ձևով, փնտրում է և վերջում գտնում է… մա՛հ:

Մարդիկ, մեծամասամբ, սիրում են մեղադրե՛լ, պարսավե՛լ, սեփական հանցանքն ուրիշի գլխով անց կացնե՛լ: Դժբախտությո՛ւն է, երբ մարդն իր աչքում եղած գերանը թողած, ուրիշի աչքի բիբն է քչփորում` թե մի բան գտնի…

* * *

Լուսավոր դարում համայն մարդկության

Լո՜ւյսն է պակասում, լո՛ւյսն է խավարում,

Խավարն է տիրում ու միջնադարվո՛ւմ:

Այս մեր օրերում ազնիվ մի խոսք է

Մեզ լոկ պակասում, ազնիվ ուղեկի՛ց,

Մի փարոս լույսի` համա՛կ խավարում լուսավորության,

Մի բանաստեղծ է մեզ լոկ պակասում` իր ազնիվ գրչով,

Ազնիվ նկարիչ` մաքուր վրձինո՛վ, գունե՜ղ կտավով,

Մի երգիչ` զնգո՜ւն իր ձայնով,

Լեռներից իջնող առվակի քրքջո՜վ,

Ու ազնիվ սիրով իրար գուրգուրող զույգ աղունիկներ,

Մեզ պակասում է մարդկանց օգնելու

Ձգտումն անպահանջ նաև աննախանձ,

Մեզ փարոսո՜ւմ է լոկ միայն մի միտք

Ճահճող չափազանց. «եղունգ ունես գլուխդ քորիր»:

Էլ չենք հասկանում ու չենք ըմբռնում,

Որ մեր եղունգը բո՜ւթ է չափազանց՝

Բրիչ լինելու անպիտա՛ն է այն,

Գրիչ լինելու փետուր չի՛ դառնա եղունգը միակ,

Թեպետ կդառնա սեփական փո՜սդ

Քո ձեռքով փորող մագիլ դժնդակ:

Ազգիս գլուխը ցեղորեն քորող եղունգ մի չկա՛,

Նրա վիշտն ու ցավը գրի առնող փետուր մի չկա՛:

Մեր ցավը երգող, իր ձայնով զնգուն ազգս ցեղացնո՜ղ,

Կոմիտասորեն կրակի միջից

Հային փյունիկի շնորհ հաղորդող,

Իր երգով ազգիս աժդահա ցա՜վը… տանող ձայնիկ մի չկա՛,

Մեր հերոս որդոց՝ պայքարի բովը նետող մռնչո՜ց չկա...

Բայց պիտի՛ լիներ, պիտի առկայծեր բագինը հայի՛,

Հեթանո՛ս հայի, որի էթնոսը՜, որի գե՜նն աստծո

Քնած է, ահա՛, կեղծավոր մտքով խաբվա՜ծ,

Բանտարկված քառսո՜ւն գազ խոր զնդանի տակին:

Մեզ պիտի փրկի՞ մեր Խաչ կապոտին,

Ձայն պիտի՞ տա մեզ քեռին մեր Օհան ահեղ իր ձայնով:

Քուռկիկ Ջալալին պիտի՞ սլանա Դավիթի տակին`

Մեր թլո՛ր Դավթի, միամի՛տ Դավթի, արդեն փորձառո՜ւ:

Ու պիտի՞ քաշի, պիտի՞ կայծակի

Թուրը Կեծակի՜ն թշնամու ճակտի՛ն:

Ու պիտի՞ խոսի կրկին աստծո հետ

Ոչ Սթուոնհենջից և ոչ Քարն-ակից այլ Քարահունջի՛ց,

Ի՜ր Քարահունջից, որ հին է այնքա՜ն, որ փա՜ռքն է փաստում

Հայոց վեհափառ մտքի թռիչքի,

Քարերի ուժով իր ձայնը հասցնի

Աստծուն դժնդա՛կ, մռա՜յլ ու լռո՛ղ:

Պիտի՞ ազգը մեծ Օրիոնին նայի`

Հայկի՛ն փնտրելով` խորհուրդ հարցնի՝

Առաջ շարժվի ինչպես շոգեքա՛րշ

Ժամանակների անկասելի ընթացքի:

Թե՞ պիտի մեռնի մի ազգ պանծալի,

Զա՛րմն աստվածների ստորոտին գահի՝

Հայոց աստծո սրբազան գահի՝

Լեգենդար Մասսի լայնարձակ ստվերում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4533 | 0 | 0
Facebook